Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը «Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ Մոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ Ուշակով Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես Ծովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսը 

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուսների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է․ Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, ով ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր հատվածներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։

Զեկույցի նախաբանում գրված է․ «1991-ի հոկտեմբերի 18-ին, երբ ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանն արդեն չորս տարի կրում էր հարևան Հայաստանի միջամտությունն ու սպառնալիքները։ Այս ընթացքում մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց պապական հողերում՝ այսօրվա Հայաստանում, բռնի տեղահանվել են դաժան էթնիկ զտումների արդյունքում»։ Հետագայում, իհարկե, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում ձեռնարկված ագրեսիայի մասին իրենց պաշտոնական խոսույթները, որոնք միտված են «արդարացնելու» պատերազմը։ Փաստացի, Ադրբեջանի ԱԺ-ի վերոնշյալ զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ 

Զեկույցի ամբողջ էությունն այն է, որ Եվրոպական Խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների խորհրդարանների հայտարարությունները, որտեղ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանի հասցեին, դա բացառապես ներկայացվում է որպես «գլոբալ հայկական համայքնի» ձեռքի գործ։ Զեկույցի թիրախում են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլք։ 

Զեկույցում առանձնահատուկ ծավալուն անդրադարձ են անում Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Դավիթ Վարդանյանին ու գործընկեր Նուբար Աֆեյանին։ «Վարդանյան-Աֆեյան համագործակցության հակաադրբեջանական քարոզարշավը ներառում է բարձրակարգ PR ընկերությունների, Հոլիվուդ անհատականությունների, ազդեցիկ ամերիկ գործարարների, նշանավոր ընտանիքների և նույնիսկ պետական ​​պաշտոնյաների ներգրավվածություն»,-գրված է զեկույցում։ Այսինքն՝ Բաքվի բանտում մեկուսացման մեջ պահվող Վարդանյանը մեղադրվում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի մասին գրվող նյութերի համար։ Վարդանյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների մտասևեռումը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա և ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է։

Իրականում այս զեկույցն ինքնին ՀՀ-ի, նաև մի շարք արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ տարվող տեղեկատվական քարոզչության ցուցիչ է։ Սա նաև նշանակում է, որ անգամ ՀՀ ղեկավարության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում Ադրբեջանը չի հանգստանում, չի բավարարվում, գեներացնում է տարածքային նոր պահանջներ։ 

Բայց սա նաև նշան է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից, ուստի Ալիևը անհրաժեշտություն է համարել իր ավտորիտար վարչակարգի մասին քննադատությունը գցել երևակայական «գլոբալ հայկական համայնքնի» «գրպանը»։  Եվ ի վերջո, եթե մեր ղեկավարության անգործության պայմաններում են այսքան «նեղվում», պատկերացրեք՝ որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել աշխատելու, Ալիևի վտանգավոր խոսույթներն իր դեմ ուղղելու դեպքում։ Մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք, և դա Ալիևի ագրեսիվ մտադրությունները զսպելու կարևոր գործիքակազմ է․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը
Ամենադիտված