Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին։ Չէ՞ որ Աստանայի ձևաչափում այս երեքն էին բանակցում Սիրիայի ապագայի շուրջ։
Իրանը անխուսափելիորեն կորցնում է իր ռազմավարական խորությունը Մերձավոր Արևելքում, ինչը թուլացնում է Իրանի բազմաշերտ անվտանգային համակարգը և Իսրայելի համար ստեղծում է Իրանին ճնշելու հավելյալ հնարավորություն։ Այս պահին Իրանի հիմնական խորությունը Իրաքն է, իսկ որքա՞ն ժամանակ Իրանը կկարողանա Իրաքում պահպանել իր փխրուն ազդեցությունը, սա հարցերի հարցն է։
Իրանը պետք է անխուսափելիորեն վերաձևի դաշնակիցների իր շրջանակը, հակառակ պարագայում ամեն ինչ չափազանց դրամատիկ ընթացք է ստանում»։