Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Պուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ» Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստին 

ՀՀ-ն կարևոր ջրբաժանում է, առաջիկա որոշումները կսահմանեն հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը․ Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը, գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնարէ թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցությունէ ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։

Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։

Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայնդա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացածաշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումներիպակասը, աշխատատեղերիստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։

2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։

Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիականակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։

Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։

2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են
Ամենադիտված