Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար Կոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման Դոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել Եվրոպային ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին Կոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդ Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլը 

Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա

Հասարակություն

Անթիլիասի Մայրավանքում ավարտվեց «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․ 

«Արցախի Իրաւունքներու Վերականգնումի Հրամայականը՝ Ընդդէմ Ազրպէյճանի Ցեղասպանական Քաղաքականութեան» Անթիլիասի Մայրավանքին մէջ գումարուող համագումարը, կազմակերպուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին, իր վերջին երկու նիստերը գումարեց Երկուշաբթի, 22 Ապրիլ 2024-ին։ Համագումարի փակման նիստին եզրափակիչ օրհնութեան խօսքը արտասանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Իսկ նիստերու աւարտին, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը փակ նիստով լայնօրէն քննարկեց համագումարի նիստերէն բխած հարցերը ու ներկայացուած առաջարկները։

Օրուան առաջին նիստով հանդէս եկաւ դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան, որ համապարփակ կերպով ներկայացուց Սփիւռքի քաղաքականացման գործընթացքը՝ լուսարձակի տակ առնելով Ցեղասպանութեան հարցը հանրութեան ուշադրութեան վերստին յանձնելու աշխատանքները եւ արդարահատուցման համար առած ուղին, ինչպէս նաեւ հարցադրումներ բարձրացուց այս բոլորէն դասեր քաղելով Արցախի հարցը դնելու եւ Սփիւռքին վերաշխուժացման ու զօրաշարժի համաշխարհային կերպով կազմաւորելու խնդիրին շուրջ։ Ապա, զեկուցեց Տիգրան Եկաւեան՝ անդրադառնալով Սփիւռքի դերակատարութեան ներկայ մարտահրաւէրներուն դիմաց, ի մասնաւորի փանթուրքիզմի, Հայաստանի հետ յարաբերութեան ու ռազմավարական տեսլական մշակելու իր օրակարգը ստեղծելու առնչութեամբ։ Յետոյ, փրոֆ. Հայկ Օշական իր զեկոյցով Սփիւռքի ներկայ վիճակը պարզելու համար անդրադարձաւ Սփիւռքի քաղաքական ինքնութեան՝ սկեալ 1830-ական թուականներուն Եւրոպայէն սկսած ազգայնականութեան գաղափարախօսութեամբ, ու այս մեկնակէտէն խօսեցաւ Արցախի ներկայ իրականութեան Սփիւռքի ընկալման մասին։ Նիստը վարեց դոկտ. Հրայր Պալեան։

Օրուան երկրորդ նիստով դոկտ. Մելանիա Բալայեան զեկուցեց Ազրպէյճանի կողմէ ռազմակալուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան իւրացման մասին, սկսելով Ազրպէյճանի աղուանական ծագումէն՝ հասնելով Արցախի եկեղեցիներուն ալպանական ծագում ունենալու կեղծ տեսութիւնները։ Հուսկ, Լեռնիկ Յովհաննիսեան ներկայացուց Արցախի նիւթական եւ ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները, խօսեցաւ մեր ժառանգութեանց նկատմամբ Ազրպէյճանի վարած քաղաքականութեան մասին եւ կատարեց շարք մը առաջարկներ։ վերջապէս, Արմինէ Տիգրանեան ներկայացուց Արցախի մշակութային պաշտպանութեան միջազգային իրաւական մեքանիզմը՝ անդրադառնալով մշակութային ժառանգութեան պաշտպանութեան դրութիւններուն, օրէնքներուն ու սկզբունքներուն։ Նիստը վարեց դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան։

Եռօրեայ համագումարի եզրափակիչ իր օրհնութեան խօսքը արտասանեց Արամ Ա. Կաթողիկոս։ Ան ըսաւ, որ այս գիտաժողովին քննարկումները պէտք է շարունակուին զանազան վայրեր՝ զանազան ձեւերով, նկատի ունենալով, որ գիտաժողովը ակադեմական հարցերը կեանքի իրականութեան լոյսին տակ տեսնել փորձեց։ Հայրապետը դիտել տուաւ, որ ներկայացումներն ու քննարկումները ինքնաքննական ոգի եւ առարկայական մօտեցումներ կը պարունակէին, ինչպէս նաեւ՝ հայեցակէտերու նոյն ուղղուածութիւնը տիրական ներկայութիւն էր։ Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ արծարծուած նիւթերը ո՛չ միայն այժմէական եւ հրատապ հարցեր էին, այլեւ՝ հարցեր, որոնք խորքային կերպով քննարկումի կարիք ունին, եւ վերջապէս ընդգծեց մեր ընելիքը ծրագրելու անմիջականութիւնը։ Իր խօսքի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը իր գնահատանքը յայտնեց մասնակիցներուն, յատկապէս՝ Շահան Գանտահարեանին, փրոֆ. Արմէն Մարուքեանին եւ փրոֆ. Աշոտ Մելքոնեանին, այս գիտաժողովի նախապատրաստական ու ծրագրաւորման աշխատանքներուն համար, եւ նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պատրաստ է աջակցելու այն բոլոր նախաձեռնութիւններուն ու աշխատանքներուն, որոնց նպատակը Հայաստանի հզօրացումն է, եւ այս պարագային՝ Արցախի մեր ժողովուրդի վերադարձի իրաւունքներու պաշտպանութիւնը՝ միջազգային հովանաւորութեամբ։

Յայտնենք, որ գիտաժողովէն ետք «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը գումարեց փակ նիստ մը, ուր քննարկեց գիտաժողովէն բխած քննարկումները, վերլուծումները, հարցերն ու առաջարկները»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք
Ամենադիտված