«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին 

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանnւթյnւն. Հովիկ Ավանեսով

Հասարակություն

«1994 թվականին արցախյան պատերազմը չէր ավարտվել, ընդամենը ստացել էր  սողացող պատերազմի բնույթ՝ նաև իր հետ ունենալով հոգեբանական ահաբեկչության բաղադրիչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կովկասագետ Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ Բաքվի ռեժիմի հակահայկական քաղաքականությունն այս տարիների ընթացքում տարբեր դրևսորումներ է ունեցել, և դրանք պետք է դիտարկել ցեղասպանական քաղաքականության ծիրում։ Նա ընդգծեց, որ դա ապացուցելու շատ փաստեր կան։

«Այս ֆոնին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը լայնածավալ հարձակում է սկսում Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով։ Այդ գործողությանը, բացի նշված տանդեմից, այլ երկրներ ևս իրենց ներգրավվածություն են ունեցել, հատկապես Իսրայել, Ուկրաինա, սպառազինություն մատակարարելու, հրահանգիչների տրամադրման, քաղաքական, տեղեկատվական աջակցության տեսանկյունից։ Ամբողջ ռազմական գործողությունները ղեկավարվել են  Թուրքիայի բարձրաստիճան ռազմական սպայակազմի կողմից և ղեկավարվել է հենց անմիջապես Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից, բնականաբար, տվյալ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով ու հրամանով։

Վերջին շրջանում էլ Թուրքիայի ռազմական հանցագործ նախագահ Էրդողանը բազմաթիվ անգամ է նշել իրենց անմիջական մասնակցությունն  ու ինչու չէ նաև այդ լայնածավալ պատերազմի ղեկավարման մեջ»,- ասաց արցախցի կովկասագետը։

Նա նշեց, որ առաջին իսկ վայրկյանից թիրախավորվել էին հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքները, դպրոցներ, կապի միջոցներ, կենսական նշանակություն ունեցող հաստատություններ և հարձակվել էին այն ժամանակ, երբ խաղաղ բնակչությունը քնած էր՝ վաղ առավոտյան։ Պատերազմը սկսվելու առաջին իսկ վայրկյանից զոհեր են եղել հենց քաղաքացիական բնակչության շրջանում։ Անմարդկային խոշտանգումների են ենթարկվել այն մարդիկ, ովքեր հայտնվել են թշնամու թիրախում, նաև մեր ռազմագերիները։  Այդ թիրախավորումների ընթացքում պատմամշակութային տասնյակից ավելի հուշարձաններ են վնասվել, ոչնչացվել։

«Անմարդկային, ցեղասպանական ձեռագրով  պատերազմը սառեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-10 եռակողմ հայտարարությամբ։ Դրանից հետո Արցախի 75 տոկոսը օկուպացվել է, այդ ժամանակահատվածից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ոչնչացվել են տասնյակից ավելի պատմա-ճարտարապետական հուշարձաններ»,- ասաց Հ.Ավանեսովը։

Նա նշեց, որ այս ամենին զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով աճում էր հակահայկական քաղաքականությունը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակվեց Արցախը։ Շրջափակման ընթացքում՝ մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը, ծայրահեղ ծանր իրավիճակ էր Արցախում։

«Այդ շրջափակումը ցեղասպանության դրսևորում է՝ մարդկանց սովամահ անելու միջոցով։ Այդ ընթացքում բազմաթիվ երեխաներ չծնվեցին։ Շրջափակմանը զուգահեռ Հակարի կամրջի վրա ապօրինի անցակետ տեղադրվեց, մարդկանց, որոնք առողջական խնդիրներ ունենալու պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էին Հայաստան, սկսեցին առևանգել։

Այդ պայմաններում սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը վերսկսեց ռազմական գործողությունները, որոնք իբր հակաահաբեկչական օպերացիա էին անվանում։ Բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չուներ։ Այդ պայմաններում սկսեցին դարձյալ թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Զոհվեցին քաղաքացիական անձինք, նաև երեխներ, շրջանների միջև կապն ընդհատվեց։ Սա պատերազմ չէր, սա ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էր»,- ասաց նա։

Ավանեսովի խոսքով, սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը, որի ընթացքում զոհվել է 238 արցախցիներ, 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է, նույնպես ցեղասպանական քաղաքականության հետևանքներից մեկն էր։

«Հոկտեմբերի սկզբին երկու անգամ ՄԱԿ-ի առաքելությունն այցելում է ամբողջովին հայաթափվաց Ստեփանակերտ ու արձանագրում են՝ չկա ցեղասպանության, էթնիկ զտման հետքեր այն պարագայում, երբ Արցախում գրեթե հայ չկար, բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող մեր մի քանի հայրենակցիների։ Նույնը Զախարովան էր ասում, թե իրենց փաստեր պետք է ցույց տանք, որ եղել են ցեղասպանական գործողություններ։ Մինչդեռ բոլոր փաստերն առկա էին՝ բռնի տեղահանված ու հայաթափված Արցախը դրա վառ ապացույցն էր։ Բռնի տեղահանության ճանապարհին տասնյակ մահվան դեպքեր են արձանագրվել, ինչը արհավիրքներ տեսնելու, հոգեբանական ահաբեկչության, ցեղասպանական քաղաքականության հետևանք էր։

Դրանից անմիջապես հետո առավել դաժանությամբ սկսեցին ոչնչացել պատմաճարտարապետական հուշարձաններն ամբողջ հայաթափված Արցախում։

Նրանք ոչնչացրել են հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հուշարձանները, բազմաթիվ բնակելի թաղամասեր, բնակավայրեր։

Այս ամենի ֆոնին միջազգային տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև երկրների նախագահներ, այցելում են օկուպացված Արցախ։ Այդ այցերը, ՄԱԿ-ի առաքելության այցելությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համար»,- ասաց կովկասագետը։

Նա ընդգծեց, որ այս ամենից հետո էլ Ադրբեջանի՝ տարածքային նկրտումները հայկական պետականության նկատմամբ չի դադարել։

«Խաղաղության պայմանագիրը իրականում փուչիկ է, որը վաղուց է պայթել, գոյություն չունի երևակայական ձևակերպումներ են, ոչ տարածաշրջանին, ոչ էլ Հայաստանին չի բերելու խաղաղություն։ Խաղաղություն կլինի այն ժամանա, երբ վերականգնվի տարածաշրջանում այն  բալանսը, որը կար մինչև 2020 թվականի սեպտեմբերի  27-ը։ Մնացած խոսքերը, ձևակերպումները թղթի վրա ձևակերպված սիրուն բառեր են, իրականությունից հեռու են։

Վստահեցնում եմ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, երբ էլ լինի, դեռ թանաքը չչորացած,  Ադրբեջանը հարձակվելու է։ Ադրբեջանական վտանգը չի վերացել, իրենց նպատակը  տարածաշրջանն առանց հայերի ու առանց հայկական պետականության է»,- ասաց Ավանեսովը։

Նրան զայրացնում են այն խոսակցությունները, թե ինչու արցախցիները լքեցին իրենց հողը, տուն, եկան Հայաստան, թող մնային ու պաշտպանեին իրենց հողը. «Մինչև վերջին պահը արցախցին պայքարել է, որպեսզի կանգուն մնա հայկական պետականությունն ընդհանրապես։ Սա այն անմարդկային պայմաններում, երբ որ չկար անգամ տարրական որևէ պայման։ Այս ամենն անտեսելով՝ արցախցին պայքարել է։

Դրա ապացույցն այն հերոսական պայքարն է, որը մղել են մեր տղաներն այս ընթացքում։ Եթե չլիներ այդ պայքարը և դիմադրությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեչական տանդեմի կողմից վերսկսված պատերազմի ընթացքում, որպես մարդ, ով անմիջապես իր աչքով է տեսել ու մաշկի վրա զգացել, մենք կունենայիքն նույն 1915 թվականը 21-րդ դարում Արցախում։  Սա են կանխել մեր 18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով, կանխել են ու վահան հանդիսացել,  որպեսզի հայկական պետականությունն հիմնովին չքանդեին։ Չլիներ այդ դիմադրությունը, ոչ միայն ցեղասպանություն կլիներ Ստեփանակերտում, Արցախի մնացյալ բնակավայրերում, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի զորքը կլիներ Երևանի մատույցներում արդեն։ Սա ևս պետք է գիտակցենք խոսելուց առաջ, թե իբր արցախցին չի պայքարել, չի պաշտպանել իր հողը։

18-20 տարեկան տղաները, նրանց կողքին կանգնած մեր հայրենակիցները, պայքարել են իրենցից բազմակի անգամ գերազանցող տանդեմի դեմ, քանակական ու զինվածության առումով, լինելով շրջապատված, չունենալով օգնություն ոչ մի կողմից, կիսասոված։ Այսպիսի իրավիճակում է պայքարել արցախցին։

Արցախցին մշտապես պայքարել է ու պայքարելու է հանուն իր հայրենիքի պահպանման, անվտանգության ինչպես Արցախում, հարկ եղած դեպքում լինելու է հիմա, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

Լիարժեք ու արժանապատիվ խաղաղության մի բանաձև կա, որը լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի բանաձևն է՝ չի կարող լինել խաղաղություն առանց հայի հաղթանակի։ Սա է իրական խաղաղության բանաձևը, որով պետք է շարժվենք առաջ, եթե ցանկանում ենք ունենալ լիարժեք, արժանապատիվ խաղաղություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ
Ամենադիտված