Ուկրաինայի ՊՆ խորհրդականը վիրավորվել է անօդաչուի հարվածից
Քաղաքական
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ իր տունը հարվածի է ենթարկվել «Գերան-2» տիպի անօդաչու սարքով։ Նա այս մասին գրել է Telegram-ում՝ նշելով, որ ինքն էլ վիրավորվել է, սակայն հրաշքով փրկվել է։
Բեսկրեստնովը, ով հայտնի է «Ֆլեշ» մականունով, հրապարակել է հիվանդանոցից լուսանկար և գրել․ «Ինձ էլ դիպավ, բայց ամենակարևորը՝ ես հրաշքով ողջ եմ մնացել»։ Ավելի ուշ ՌԲԿ-Ուկրաինան հաղորդել է, որ նա ունի ապացույցներ՝ հարվածը նպատակային լինելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը մրցակցում են մի քանի ուղղություններով, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն