Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Փաշինյանն իրեն նշանակել է, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է... հասկացել ենք` նշանակումը սխալ էր. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ


- Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ ղեկավար մարմնում որոշել են, որ հաջորդ նախարարը լինելու է թիմից՝ սրսուռ ՔՊ-ական։ Բայց դուք բազմիցս հայտարարել եք` եկեք միասնական լինենք, չպառակտենք ազգը․ պետության համար ծանր փուլում իշխանությունը չպիտի՞ առաջնորդվի անձանց պրոֆեսիոնալիզմով, ոչ թե կուսակցական պատկանելությամբ։

- Եկեք երկու դաշտերը չխառնենք իրար, ինչո՞ւ եք ազգի միասնականությունը կապում դրա հետ, նա կադրային քաղաքականություն է, ազգային միասնականությունը՝ ուրիշ բան։

- Բայց դուք եք պառակտում՝ առաջնահերթություն տալով թիմակցին, գուցե շատ ավելի լավ իրավաբաններ կան մյուս թիմերում։

- Որպեսզի ես՝ ինքս, որպես ԱԺ անդամ, էլ ավելի լավ հնարավորություն ունենամ նրան վերահսկելու, ազնվության ու արդարության դաշտում պահելու։

- Եթե թիմից չլինի, չե՞ք կարող վերահսկել, ինստիտուցիոնալ վերահսկողական գործիքակազմ ունեք։

- Կարող ենք, բայց այս դեպքում վերահսկելու հնարավորությունն ավելի մեծ է։

- Ինչպե՞ս է մեծ։ Նկատի ունեք` ձեր թիմակցին ավելի լավ եք ճանաչելու…

- Բոլոր, բոլոր առումներով։

- Բայց Գրիգոր Մինասյանը միակը չէ, չէ՞, որ ձեր թիմից չէ։

- Այո, տեսականորեն կարող է լինել եւ եղել է, որ բացարձակապես թիմից չեն եղել, բայց նշանակվել են, իրենց արդարացրել ու մնացել են։ Հիմա ուզում ենք նշանակել մեկին, որի վրա վստահ կլինենք, որ կարդարացնի, ոչ թե հուսանք, որ կարդարացնի, այլ՝ վստահ լինենք։

- Փաստորեն, վստահ եք, որ ձեր թիմում լավ իրավաբաններ կան, մինչդեռ թեկնածուների մեջ կա անգամ իրավաբանական կրթություն չունեցող, օրինակ` Արփի Դավոյանը։

- Թողեք, հա՞, դա, իսկ ո՞վ ասաց, որ թիմից դուրս չեն կարող լավ մասնագետներ լինել, կարող է լինեն, ուղղակի առաջ չեն գալիս, որ իրենց տեղն իմանանք, եւ ծառայություններն առաջարկեն։ Պետություն կառուցելու ժամանակ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրը կարող է․․․ մարդու մեջ պետք է տեսնել պետականամետություն, ազնվություն, արդարամտություն, նվիրվածություն։

- Բայց դուք առաջնորդվում եք ՀՀՇ-ի հայտնի լոզունգով՝ «պոլի փետ լինի՝ ՔՊ-ից լինի», ինչո՞ւ եք բողոքում։

- Մի գաղտնիք բացեմ․ դա ինձ են ասել` անձամբ ինձ, եւ դա ասել է Արշակ Սադոյանը։ Պատմե՞մ՝ լսեք։ Ուրեմն 1990 թվականի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների ժամանակ ես 73-րդ ընտրական օկրուգում, որը 8-րդ զանգվածն էր, ուր ես մեծ հեղինակություն էի վայելում, նույնպես առաջադրվել էի, բայց լինելով ՀՀՇ-ի ակտիվ մասնակից եւ «Ղարաբաղ» կոմիտեի տեղական կոմիտեի նախագահ, ես, երբ 89 թ․-ին ՀՀՇ-ն դարձավ կուսակցություն՝ ՀՀՇԿ, ու ես հրաժարվեցի մտնել կուսակցություն, 90 թ․ ընտրություններին ՀՀՇ-ն 73 օկրուգում առաջադրեց մի անձնավորության, ես մոտ 140 ձայնով պարտվեցի, այն ժամանակ 50+ էր պետք։ ՀՀՇ-ին պատկանող «Հայք» թերթով լույս տեսավ ցուցակ, որտեղ հրապարակել էին, թե ՀՀՇ-ն որ թեկնածուներին է աջակցում։ Ես զարմացա, որ ոչ թե իմ անունն էր գրված, այլ՝ այն մարդու, որին առաջադրել էին։ Այն դեպքում, որ լինելով պատգամավորական թեկնածու, 34-րդ օկրուգում Բաբկեն Արարքցյանի վստահված անձն էի՝ Արաբկիրում։ Երբ վարչությունում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները ներկա էին, հարցրի՝ ինչո՞ւ եք մարդ բերել, իմ դեմը դրել, եթե ես այդտեղ առաջադրվել էի, հատկապես որ բոլորդ ինձ ճանաչում եք, ես երկրորդ դեմքի՝ Արարքցյանի վստահված մարդն էի։ Արշակ Սադոյանը շուռ եկավ, ինձ ասաց, որ դու ՀՀՇԿ-ից չես, ասացի՝ հետո՞ ինչ, պատասխանեց՝ ըտենց ա, թող ՀՀՇ-ից լինի՝ պոլի փետ լինի։

- Լավ չէր, չէ՞, հիմա նույնը դուք եք անում, ասում եք՝ ՔՊ-ից պիտի լինի։

- Ոչ, դա նրա հետ կապ չունի․ կներեք, մինչեւ հիմա 2 տարի թիմից չէր, բա ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում, հիմա էլ որոշել ենք թիմից մեկին ստուգել։ 2 տարի մենք վստահել ենք լրիվ օտար մարդու, երբ հասարակությունն այդ մարդուն դեմ է եղել, մենք հնարավորություն ենք տվել այդ մարդուն անելու։ Ինձ այն ժամանակ ՀՀՇԿ-ն հնարավորություն չտվեց, իմիջիայլոց` իրենց թեկնածուն էլ չանցավ։

- Մարդիկ ամենաշատը ձեզ են դեմ, ինչո՞ւ չեք հեռանում։

- Սխալվում եք` մեր իշխանությանը դեմ չեն, մենք 60 տոկոսից ավելի կողմնակիցներ ունենք։

- Նախարարին էլ Փաշինյանն է նշանակել, հո օդից չի՞ ընկել։

- Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել է, լավ է արել, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է․․․ մենք հասկացել ենք, որ նշանակումը սխալ էր, պահանջել ենք, որ չեղյալ հայտարարի, ինչո՞ւ եք այսքան պրոբլեմ սարքում, քի՞չ մարդիկ կան, որ նշանակվել, հետո ազատվել են, ինչի՞ եք սրա վրա սեւեռվել։

- Որովհետեւ դուք էիք սեւեռվել, մենակ Մինասյանի դեմ արշավ իրականացրիք։

- Ի՞նչ գիտեք, գուցե այն ժամանակ էլ ուրիշների դեմ է նման ըմբոստություն եղել։

- Օրինակ, ո՞ւմ։

- Անցնենք։

- Գրիգոր Մինասյանի դեպքում Դուք` անձամբ, ինչի՞ց էիք դժգոհ։

- Ես գտնում եմ, որ նման կարեւոր տեղում, այո, պետք է թիմից լինի, որպեսզի մենք ավելի պատասխանատու ձեւով պահանջենք։ Դա չի նշանակում, որ ասում ենք, թե բոլոր պաշտոններում պետք է միայն թիմից լինի, ոչ, ոչ եւ ոչ։

- Արդարադատության ոլորտն ուզում եք թիմակից ղեկավարի, որ նախկինների դատաստա՞նը տեսնի` թալանի եւ այլնի դեմ պայքարի։

- Ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես գիտեմ, որ հասարակության մեջ մեծ դժգոհություն է եղել, եւ ստացվել է այնպես, որ մենք լսեցինք իրենց։

- Եթե անարխիա չի լինելու, ապա իսկապե՞ս կարծում եք, որ Արփի Դավոյանը կամ Արուսյակ Ջուլհակյանն ավելի լավ նախարար կարող են լինել, քան Գրիգոր Մինասյանն էր։

- Ուրեմն լսեք․ կոլեկտիվ աշխատանքի մեջ ավելի մեծ դեր է խաղում մենեջերությունը, քան թե մարդու ռեալ կարողությունները։

- Մենեջերության համար էլ է խելք, փորձառություն հարկավոր։

- Մի րոպե, ես չեմ կարծում, որ եթե, օրինակ, Արփի Դավոյանը լինի, մենք զգանք, որ ինչ-որ հարցում սխալ է, մենք շատ հնարավորություն ունենք՝ անմիջապես կապվելու եւ ասելու՝ Արփի ջան, այս հարցն այսպես է, իսկ այդ աղջիկն ուզածդ ժամանակ, ուզածդ խոսքերը լսում է եւ վերլուծում։ Եթե թիմն է առաջադրում, թիմն էլ պատասխանատվություն է վերցնում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված