«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասին Զիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց Ֆրանսիային Քեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլը NBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ Բժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը» Ամեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետ Ծխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալները Ժամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետ Կրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքը Ինֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներին Սալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմ 

Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդ որում, պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ժամանակակից զարգացման պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ առաջին հերթին կարելի է հասկանալ բարձր հմտություններ և ինտելեկտուալ որակներ ունեցող անձնակազմ, որը կիրառում է արդիական սպառազինություն և կապի միջոցներ։
 
Պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ է այն դեպքում, երբ դրա համար հատկացվում են բավարար ֆինանսական ռեսուրսներ և անվտանգություն ապահովող տեխնոլոգիաներ։ Բնական է, որ մարտունակության բարձրացման համար պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է ունենան երկարատև և որակյալ պատրաստություն, ինչը նաև ժամանակատար է։ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր, թե փողի խնդիր չունենք, բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց այդպես էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար։ Բանակում ծառայող պրոֆեսիոնալներն ավելի քիչ են վարձատրվում, քան իշխանավորները, որոնք օգտվում են պարգևավճարներից ու շռայլ ծախսեր անում։ Ավելին՝ բազմաթիվ սպաներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական որակների են տիրապետում, թիրախավորվում են կամ հեռացվում բանակից։ Կամ էլ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք թողնեն ու գնան։
 
Ժամանակ առ ժամանակ էլ տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման մասին, սակայն դրանց ծավալները բավարար չեն՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է զինվում Ադրբեջանը։
 
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կախված չլինի միայն սպառազինությունների ներկրումներից, սակայն մենք այդպես էլ կայացած ռազմարդյունաբերություն չկարողացանք ունենալ։ Ժամանակ կար, երբ հայկական արտադրության ԱԹՍ ներն էին շատ ուժեղ գովազդում, բայց իրական մարտական պայմանները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն։
 
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։ Եվ մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել Հայաստանի բանակը սահմանափակելու։ Փաստորեն, փաշինյանական «խաղաղության օրակարգը» Հայաստանը տանելու է հերթական կապիտուլյացիայի, երբ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ պետությունն ապառազմականացվելու է։ Թերևս այս տրամաբանության ներքո կարելի է դիտարկել նաև Փաշինյանի մյուս հայտարարությունը, թե սայլակին նստած մարդուն էլ կարելի է տանել բանակ։ Պարզ է, որ եթե հայտարարությունը վերաբերեր իրական պրոֆեսիոնալ բանակին, ապա լուրջ առողջական խնդիրներով մարդկանց զորակոչելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընտրությունն անցկացվում է խիստ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական չափորոշիչներով։ Մյուս կողմից էլ՝ նկատի է առնվում բարձր կրթական ցենզը տեխնոլոգիական ոլորտում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակները մեծապես ապավինում են տեխնոլոգիաներին (դրոններ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն)։
 
Ռազմական ոլորտը խաղուպար չէ, որ փողոցներով քայլողներին ու սոցցանցերում ժամանակ անցկացնող «ստատուսչիներին» նշանակեն բարձր պաշտոնների, որոնք կսկսեն նույնիսկ անվտանգության ոլորտը համակարգել։
 
Մեր իրականության մեջ ստացվում է, որ իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի։ Եվ սա բանակի ողնաշարը ջարդելու հերթական քայլն է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակում են սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչել։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան
Ամենադիտված