Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր 

Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը․ Արա Մելիքջանյան

Բլոգոսֆերա

Շիրակի նախկին մարզպետ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Արա Մելիքջանյանը շարունակում է բացահայտումներ անել Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական  թեկնածու Կարեն Սարուխանյանի վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում «Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը․ Մաս 2» վերտառությամբ գրառում է կատարել:

«2018թ «հեղափոխությունից» հետո ժողովրդավարությունը՝ որպես դրոշակ սարքած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը լծվեց պետական համակարգի «իբր» առողջացմանը։ Սակայն, հաշվի առնելով նորաթուխ կուսակցության առաքիչ, վարսահարդար, լրագրող և այլ ոչ պրոֆեսիոնալ թիմն՝ ամեն ինչ ստացվեց հակառակ կերպ։ «Հեղափոխական» իշխանությունը սկսեց իրեն ենթարկեցնել սկզբում պետական կառավարման համակարգը և ապա տեղական ինքնակառավարման մարմինները։ 2018թ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդման և իշխանազավթման կատարյալ օրինակ է Անի խոշորացված համայնքը։ Անի խոշորացված համայնքի ղեկավար էր հանդիսանում ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն, ով պաշտոնավարում էր երկար տարիներ։ Անի համայնքի խոշորացումից հետո ընտրությունների արդյունքում վերջինս վերընտրվեց, բայց այս անգամ՝ որպես Անի խոշորացված համայնքի ղեկավար, իսկ Անի համայնքի մեջ մտնում է 17 բնակավայր։ http://shirak.mtad.am/about-communities/578/ «Հեղափոխական» մարզպետ Կարեն Սարուխանյանն արդեն սովորության համաձայն կանչում էր համայնքների ղեկավարներին և ներկայացնելով, որ այլևս երկրում բան է փոխվել, կոչ անում աշխատել իրենց հետ։ Դե համայնքների ղեկավարներն էլ այդ թվում Արտակ Գևորգյանն իր պատրաստակամությունն էր հայտնել համագործակցել իշխանությունների հետ ու անել ամեն ինչ, որ դուր գա վերջիններիս։ 

Ակնհայտ փնթի վարքագծով Կարեն Սարուխանյանը՝ վերևների հանձնարարությամբ, լծվեց Անի խոշորացված համայնքի ղեկավարի դեմ կոմպրոմատներ հավաքելու ու սուտ, հորինված խնդիրներով դիմումների ներհոսք ապահովելուն՝ դեպի Շիրակի մարզպետարան։ Ես համակարգում էի 2 ոլորտ՝ Շիրակի մարզի Զարգացման ծրագրերի, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների ոլորտները։ Մարզպետարանները՝ որպես Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, նաև պետք է ապահովեին համայնքների բնականոն աշխատանքը։ Բոլոր ստացված գրությունները՝ որպես ոլորտը համակարգող փոխմարզպետ, ես էի ստանում և ինձ հատուկ գործելաոճի համաձայն, անպայման հետամուտ էի լինում դիմումների ընթացքներին՝ հատ առ հատ։ Անի համայնքից մի քանի շինծու գրությունների հետքով՝ ես և ՏԻՄ վարչության պետ Անտոնյան Արամը մեկնեցինք Անի խոշորացված համայնք՝ տեղում ծանոթանալու խնդրին։ Դիմումատուներին անձամբ եմ զանգել ու խնդրել գալ քննարկման Համայնքի ղեկավարի մոտ, որպեսզի առկա խնդիրն ավելի օբյեկտիվ և արագ կարողանանք լուծել։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ իբր ավագանու նիստի մասին չի իրազեկել համայնքապետարանը և մի քանի որոշումներ էլ անօրինական են եղել։ Արդյունքում՝ տեղում պարզ դարձավ, որ նման խնդիր չկա ու չի եղել։ Հետո նույն այդ մի քանի ակտիվ գրություն գրողներին տեսա Կարեն Սարուխանյանի աշխատասենյակում, որն արդեն ազդակ էր այն մասին, որ գրությունները շինծու են ու նպատակ ունեն ուշադրությունը սևեռել համայնքի ուղղությամբ։ 

2018թ հոկտեմբեր ամիսն էր, երբ իբր սկսվեցին Մարալիկ համայնքի անհնազանդության ակցիաները, որոնց արդյունքում մի խումբ փակեց համայնքապետարանի վարչական շենքը՝ կաթվածահար անելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը։ Ամբողջությամբ պարալիզացվեցին համայնքի աշխատանքներն, իսկ խոշորացման արդյուքնում բոլոր 17 բնակավայրերի բնակիչներին առնչվող հարցերը լուծվում էին միայն համայնքապետարանում։ Որին ի պատասխան, համայնքի ղեկավարը աշխատակազմի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին փակել էին Գյումրի-Երևան Մ1 միջպետական ճանապարհը։ https://www.shantnews.am/news/view/169661.html Ինձ ՏԻՄ վարչության պետը ներկայացրեց տեղի ունեցող իրավիճակը և ես գնացի Կարենի մոտ՝ հասկանալու, թե ինչպես է վերջինս տեսնում հանգուցալուծումը։ Վերջինս շատ հանգիստ ու նաև իրեն բնորոշ վախկոտությամբ չգիտեր, թե ինչպես վարվել, քանի որ իրենք չէին նախատեսել , որ Արտակ Գևորգյանը կգնա այդպիսի քայլերի։ Կարենին ասացի, որ ինքն է մարզպետը ու ինքը պետք է գնա խնդիրը լուծելու, քանի որ համայնքի աշխատանքը կաթվածահար է եղել, իսկ մարզպետարանն իրավունք չունի անտարբեր լինելու տիրող իրավիճակի նկատմամբ։ Վերջինս և մյուս փոխմարզպետները հրաժարվեցին գնալ և ես որոշում կայացրի ՏԻՄ վարչության պետի հետ մեկնել Մարալիկ։ Մարալիկում հանդիպեցի 2 կողմերի հետ, բայց իմ խնդիրն էր ապահովել համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչպես նաև կողմերի հետ բանակցելու արդյունքում բացել Մ1 միջպետական ճանապարհը։ Ես հանդիպեցի համայնքապետարանը փակած խմբի հետ՝ իրենց հորդորելով մի սեղանի շուրջ նստել ու խոսել՝ հասկանալու ելքերը և իրենց բողոքի ակցիան այլ ֆորմատով շարունակելու, բայց այս ամենին ի պատասխան հնչեց կատեգորիկ պատասխան, իսկ Արտակ Գևորգյանի հետ խոսելու արդյունքում՝ վերջինս համաձայնեց բացել Մ1 ճանապարհը։ Անցավ մի քանի օր և համայնքապետ Արտակ Գևորգյանը ստիպված էր, իր աշխատակազմի հետ միասին, արտագնա–շրջիկ աշխատել 17 բնակավայրերում՝ ապահովելով համայնքի բնականոն աշխատանքը։ Երևանում խորհրդակցության էինք ու ետ դարձի ճանապարհին նույն ծառայողական մեքենայով ես ու Սարուխանյան Կարենը հասանք Մարալիկ։ Վերջինս զանգեց ինչ-որ մեկին ու ինձ ասաց, որ այնտեղ «ՔՊ» կուսակցության գրասենյակ գնանք իրենց ակտիվին տեսնենք ու հետո վերադառնանք Գյումրի։ Գիշերվա ժամը մոտավորապես 22։00-23։00 էր։ Ես ասացի, որ ներս չեմ մտնի, քանի որ կուսակցական չեմ ու ինձ առավել ևս չի հետաքրքրում՝ ինչ են խոսելու։ Դրսում կանգնած էի ու գրասենյակ սկսեցին գալ այն մարդիկ, ովքեր կաթվածահար էին արել համայնքապետարանի աշխատանքը։ Ես ներս մտա ու արդեն խոսակցությունը գնում էր այն ֆորմատով, որ պետք է կտրուկ քայլերի անցնել, որպեսզի հնարավորինս շուտ հրաժարական տա Արտակ Գևորգյանը։ Կարենը նաև խոսում էր, որ դատախազ Կարենի հետ ինքը կաշխատի Արտակի վրա կոմպրոմատ և ազդեցության լծակ գտնելու ուղղությամբ, իսկ իրենց մնում էր մի պարզ բան՝ ստաբիլ ցույցերի միջոցով համայնքապետարանի աշխատանքները կաթվածահար պահել։ Դուրս գալուց հետո ես հարցրի վերջինիս, որ փաստորեն կազմակերպված էր այս ամենն, այլ ոչ թե ինքնաբուխ, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ պետք է հնարավորինս ազատվենք ՀՀԿ-ական, Դաշնակ և այլ կուսակցական համայնքների ղեկավարներից։

2018թ նոյեմբերի վերջին, ես զանգեցի Արտակ Գևորգյանին ու հանդիպում խնդրեցի վերջինիս հետ։ Հանդիպման ժամանակ ես հարցրեցի, թե ինչպե՞ս է տեսնում իր համայնքի ճգնաժամի լուծումը, ինչին ի պատասխան նա նշեց, որ խնդիր չկա և, որ Կարենն իրեն կանչել է ու խոսել է իր հետ, որ եթե համապատասխան ձայներ ապահովի իր օգտին, ապա այդ ցույցերը կդադարեն ու ինքն այլևս խնդիր չի ունենա։ Ես իրեն հորդորեցի չանել ու պայքարել մինչև վերջ, քանի որ իրենք դուրս են եկել ոչ թե իր դեմ, այլ համայնքի բնակչության ազատ կամարտահայտմանը, քանի որ մի քանի ամիս առաջ է վերջինս ընտրվել համայնքի ղեկավար։ Ընտրություններից հետո ոչինչ էլ չփոխվեց ու նույն ճնշումներն ավելի շատացան Արտակ Գևորգյանի նկատմամբ։

Սա դրվագ է Անի համայնքի ազատ կամարտահայտման խոչընդոտման վերաբերյալ։ Իսկ ի՞նչ է սպասվում Գյումրիին․․.»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Ամենադիտված