Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը Ուկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան 

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է և հետևողականորեն գեներացվում. «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն

Գիտություն և Մշակույթ

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն է, որը շարունակվում է նաև 44-օրյա պատերազմից հետո: Այդ համատեքստում հայերի հանդեպ հետևողականորեն ատելություն է գեներացվում, խրախուսվում է հայասպանությունը, տարբեր հանգամանքներում հայերին սպանած անձանցից կերտում են հերոսի կերպար, արժանացնում ամենաբարձր պարգևների՝ ընդհուպ մինչև ազգային հերոսի կոչման:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմաբան Ռոբերտ Ղազարյանը:

«Այսօր հայատյացությունն ադրբեջանական պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և նպատակաուղղված տարվում է հատկապես ներքին լսարանին գրգռելու համար, որովհետև կարիք կա ադրբեջանական հասարակությանն անընդհատ շեղել որոշ հարցերից և կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Պետության հիմքում ի սկզբանե դրված այդ երևույթը 2020 թվականի պատերազմից հետո սրվել է՝ հայությանն ու Հայաստանին ավելի մեծ վնաս հասցնելու նպատակով։ Հետապնդելով կոնկրետ շահեր՝ ադրբեջանական պետությունը հայատյացության մեջ ներարկում է հսկայական գումարներ, և այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը երբևէ կանգ չի առնելու»,- ասաց Ղազարյանը։

Նա տեղեկացրեց, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի է ենթարկում ադրբեջանական մամուլը, և, եթե կարիք կա որևէ կերպ հակադարձելու, ապա դա արվում է հավուր պատշաճի։

«Հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի ճշմարտությունը, որը ներկայացվում է պատմական կոնտեքստում և հիմնված է պատմական աղբյուրների վրա, մատուցվի և՛ մեր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ինչու չէ՝ նաև ադրբեջանցիներին, թեև հարևան երկրի ժողովուրդը պատրաստ չէ ընդունել մատուցվող ճշմարտությունը, որովհետև գտնվում է պետական տոտալ քարոզչության ներքո»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Ղազարյանը հավելեց, որ ադրբեջանական լրատվական դաշտն ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, իսկ ընդդիմադիր կամ պետական քարոզչությունից դուրս խոսող մարդկանց ձայնը շատ արագ լռեցվում է։

«Եթե անգամ այդ մարդիկ չեն լռում, նրանց նկատմամբ հարուցվում են շինծու քրեական գործեր, նրանք բանտարկվում են։ Այդ կերպ փորձ է արվում փակել այլախոհների բերանը։ Տոտալ վերահսկողության պահմաններում հնարավոր չէ այնտեղ ճշմարիտ խոսք հնչեցնել, ասվում է միայն այն, ինչ ցանկանում են իշխանությունները։ Եթե ընդդիմադիրներն ու այլախոհները փորձում են խոսել Ադրբեջանից դուրս, օրինակ՝ Եվրոպայում, ալիևյան ռեժիմը նույնիսկ այնտեղ հասնում է մարդկանց։ Կան փաստեր, որ նույնիսկ պատվիրվել են ընդդիմադիր գործիչների սպանություններ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է միջազգային հանրությանը, որ դեմ չէ Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մյուս կողմից անթաքույց կերպով ցույց է տալիս իր հայատյացությունը նույնիսկ նախագահի մակարդակով և շարունակում նորանոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին։ Ըստ Ղազարյանի՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Ադրբեջանի ցանկությունն իրականում այն է, որ այդ պայմանագիրը կնքվի ադրբեջանական կողմի համար շահավետ պայմաններով, որպեսզի առավելագույն չափով օգուտ քաղեն այդ պայմանագրի կնքման գործընթացից և վերջնարդյունքից։

«Գեղարդ» հիմնադրամի տնօրենի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացությանը պետք է հակադարձել և՛ պետական, և՛ հանրային մակարդակով, ինչն արվում, պարզապես անհրաժեշտ է այդ ամենն ավելի ինտենսիվացնել և աշխատել նաև հայ հասարակության հետ, որպեսզի մեր քաղաքացիների մի մասն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չընդունի որպես ճշմարտություն։

«Հայատյացության վերաբերյալ միջազգային հանրությանն ապացույցներ ներկայացնելու համար շատ բան պետք չէ անել, որովհետև բոլորն էլ տեսնում են այդ ամենը, և տվյալ երևույթը չի էլ թաքցվում Ադրբեջանում։ Այլ խնդիր է, որ տնտեսական և քաղաքական շահերից ելնելով՝ որոշ երկրներ չեն ցանկանում բարդացնել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ելնելով այդ մոտեցումից՝ նրանք շատ հարցեր չեն բարձրաձայնում։ Ամենագործնական քայլը կլիներ այն, որ ալիևյան ռեժիմի նկատմամբ սահմանվեին պատժամիջոցներ, սակայն դա չեն անում, որովհետև հստակորեն առաջնորդվում են իրենց շահերով։ Արդյունքում մնում են միայն միջազգային իրավապահ և իրավապաշտպան կառույցները՝ գումարած մեր դիվանագիտությունը, որը ձգտում է տարբեր խողովակներով հայատյացությանն առնչվող հարցը բարձրաձայնել։ Չպետք է հուսալքվել, այլ անընդհատ այդ ուղղությամբ աշխատել, որովհետև դա մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որն, անշուշտ, պետք է լուծենք»,- եզրափակեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրենը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ամենադիտված