Զելենսկին քննադատել Է ԱՄՆ փոխնախագահին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Ռուսաստանին աջակցելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքով Սքոթ Փեյլիին տված հարցազրույցի ժամանակ։
«Ինձ թվում է, որ փոխնախագահը ինչ-որ կերպ արդարացնում է Պուտինի գործողությունները»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդը նաև մեղադրել է Վենսին անհարգալից վերաբերմունքի մեջ՝ արևմտյան առաջնորդների համար երկրում «քարոզչական շրջագայությունների» մասին խոսքերի պատճառով:
