Ադրբեջանը Հայաստանի դեմ տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում. Աբրահամյան
ԲլոգոսֆերաՄինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ»,- գրել է Աբրահամյանը: