Մարդիկ, որ պիտի համաձայնվեք զբաղեցնել այսօր թափուր մնացած պաշտոնները, մի օր էլ whatsapp-ի մեկ հաղորդագրությամբ ձեզ կհեռացնի. Արսեն Բաբայան
ԲլոգոսֆերաՓաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ու հիշեք, մարդիկ, որ պիտի համաձայնվեք զբաղեցնել այսօր թափուր մնացած պաշտոնները...
Նրա համար դուք անարժեք մի բան եք, որոնց հեռացնում է ընդամենը whatsapp-ի մեկ հաղորդագրությամբ:
Հիշեք բոլորդ, որ այս պահին դեռ պաշտոններ ունեք. Ձեզ էլ, երբ ուզի, մեկ հաղորդագրությամբ կհանի պաշտոններից:
Հ.Գ. Այսքան անարգված պետական պաշտոնյաներ Հայաստանում երբեք չէին եղել: Անգամ անձամբ հանդիպմամբ լուրը լսելուն արժանի չեք: Իսկ տարիներ շարունակ գլուխներդ կախ կատարում էիք նրա ամենազզվելի հրամանները...»: