Սեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օր COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի «Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան Ավինյան Պատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվին Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Փոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղել Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր Գրիգորյան Օկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկից Բարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին Երևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվում 

«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեզվաբան, փիլիսոփա, հայկական նշանագիտության հիմնադիրներից է Էդմոն Ավետյանը: Օրերս ԱՐԱՐ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գոռ Մելքումյանի նախաձեռնությամբ իրականություն դարձավ Ավետյանի 95-ամյա հոբելյանին նվիրված հուշերեկոն, որին ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը և այլոք: Գոռ Մելքումյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է անդրադառնում փիլիսոփաներին՝ վերհիշելով, որ 2021 թ.-ին երգչախումբն անդրադարձ է կատարել փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գործունեությանը:
 
«Հովհան Ոսկեբերանը, Ներսես Շնորհալին և Ֆրիդրիխ Նիցշեն գրեթե նույնական միտքն էին արտահայտում՝ որքան ավելի ենք երաժիշտ դառնում, այնքան ավելի ենք փիլիսոփա դառնում: Սա զգում եմ ինձ վրա կիրառական մակարդակով: Որքան շատ եմ երաժշտության խորքերը գնում, այնքան ինձ զգում եմ որպես փիլիսոփա: Այն հարցերը, որոնք պետք է մեկնաբանեմ, ուրիշ ճանապարհով հնարավոր չէ մեկնաբանել, դա կարող է անել փիլիսոփայական մտածողությունը: Այդտեղից է գալիս իմ հակումը փիլիսոփայությանը և ուշադրությունը փիլիսոփաներին: Ցավոք, մեր հայ իրականության մեջ փիլիսոփաներ, ինչպես անտիկ Հունաստանում կամ Գերմանիայում, չենք ունեցել: Բազմաթիվ պատճառներ են եղել և՛ ունենալու, և՛ չունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:
 
Նա մեջբերում է Էդմոն Ավետյանի մտքերից մեկը: «Նա ասել է՝ հավանաբար, չենք ունեցել փիլիսոփա ունենալու անհրաժեշտություն, երկրորդ՝ մեր փիլիսոփայական միտքն ավելի շատ ձևակերպվել է բանաստեղծական մտածողության միջոցով: Դրա համար ավելի շատ ունենք պոետներ, որոնք ունեն փիլիսոփայական մտածողություն, բայց շատ քիչ փիլիսոփաներ ունենք: 20-րդ դարում՝ հատկապես խորհրդային շրջանում, փիլիսոփա լինելն այդքան էլ ընդունելի չէր: Հայ իրականության մեջ ունեցել ենք երեք մեծ մտածող՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան և Էդվարդ Աթայան: Միջոցառման ժամանակ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Մոսինյանը նշեցին, որ այս երեք մտածողները պատիվ կբերեին ցանկացած ազգի իրենց ահռելի մտածողությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարի «ծանոթությունը» Էդմոն Ավետյանի հետ եղել է դեռ տարիներ առաջ: «Պատանի էի, Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում էր ցուցադրում, որտեղ Էդմոն Ավետյանը պատմում էր իր կյանքի, փիլիսոփայության մասին: Այդ տարիքում փիլիսոփայությունից շատ բան չես հասկանա, եթե չասեմ, որ ոչինչ չես հասկանա: Նա ապրել է ոչ բարեկեցիկ կյանքով, ինքն էլ էր նշում, որ կյանքն իր համար դառն է եղել, զրկանքներ է կրել, երկու անգամ բանտարկություն, ֆինանսական սուղ պայմաններ: Տանն իր գրադարանի մոտ նստած խոսում էր, ես էլ շատ ուշադիր լսում էի: Փոքրուց եմ այն կարծիքին եղել, որ ամենախելացին փիլիսոփաներն են: Առաջին անգամ փիլիսոփա էի տեսնում, որը խոսում էր: Դա ինձ այնքան էր տպավորել, որ արդեն հասուն տարիքում գտա իր «Վերադարձի օղակ» գիրքը, կլանված կարդացի և հասկացա, որ իսկապես գործ ունենք մեծ մտածողի հետ: Քանի որ այս տարի լրանում էր նրա ծննդյան 95 ամյակը, սա լավագույն առիթն էր, որ կարող էինք իրեն անդրադառնալ»,-հավելում է նա:
 
Ի դեպ, Ավետյանը երբեք չի թաքցրել իր համոզմունքները, այլախոհության մեղադրանքով խորհրդային տարիներին զրկվել է նաև Երևանի պետական համալսարանում դասավանդելու իրավունքից և միայն տարիներ անց է վերականգնվել նրա՝ դասախոսելու իրավունքը, դրանից որոշ ժամանակ հետո նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Մելքոնյանը Ավետյանին նվիրված հուշ-երեկոն հագեցած և ազնվական է կոչում: «Որպես դասախոս, ուսուցիչ՝ մեծ ազդեցություն է ունեցել մի սերնդի վրա, որից դուրս են եկել քաղաքական գործիչներ, մտավորականներ: Մեր հանդիպմանը ոմանք ներկա էին, հատկապես իր ընկերական շրջապատը՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը: Պատմությունների և հուշերի շրջապտույտում էինք, որոնք մեզ ներկայացնում էին հայ մարդուն, փիլիսոփային, մտավորականին, որը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության»,-ասում է երգչախմբի դիրիժորը:
 
Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, ընդգծում ենք նաև դրանց երիտասարդների մասնակցության, սեփական արմատների և տարբեր ոլորտների երևելի ներկայացուցիչներին ճանաչելու կարևորությունը: «Մեզ թվում է, որ մեր երիտասարդությունը մասնակցում է նմանատիպ միջոցառումների, բայց կարծում եմ՝ ոչ այն մասշտաբով, որ հարիր կլիներ նման մտածող ունեցող պետությանը: ԱՐԱՐ երգչախումբը երիտասարդական է, մեր միջոցառումներին ներկա է լինում նաև մեր ընկերների ու մտերիմների շրջապատը: Անկախ այդ հանգամանքից, երգչախմբի երիտասարդ անդամներն առնչվեցին փիլիսոփա Էդմոն Ավետյանին: Մի երկիր, որն ունի այս տեսակի մտածող և իմ նշած մտավորականներին իր կողքին, կարծում եմ՝ պետք է առաջին հերթին իր հայացքն ուղղի իր մտավորականությանը: Իմ դիտարկմամբ՝ պետությունները ստեղծվում են և իրենց գոյությունը կարողանում են պահել միայն մտավորականության շնորհիվ: Շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները ճանաչեն Էդմոն Ավետյանին, կարդան նրա ստեղծագործությունները: Շատ մեծ մտածողներ Ավետյանի ստեղծագործությունները և հատկապես լեզվաբանության նշանագիտության վերաբերյալ գիրքը համարում են համաշխարհային՝ ծանրակշիռ, ֆունդամենտալ գործ: Ընդամենը երկու տասնամյակ է անցել նրա մահվանից, բայց գրեթե չենք հիշում իրեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, Ավետյանին նվիրված հուշերեկոն իրեն համոզել է, որ նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են:
 
«Ցավով պետք է ասեմ, որ անձամբ երբևիցե չեմ լսել, որ Հայաստանում նշվում է որևէ փիլիսոփայի տարեդարձ կամ իրեն հիշատակում են միջոցառման միջոցով: Կարծում եմ՝ նման միջոցառումներ էլի կունենանք, քանի որ կան մտածողներ, որոնց պետք է անդրադառնանք: Էդմոն Ավետյանին անդրադարձանք, քանի որ իմ ներսում պարբերաբար արթնանում էր իմ ներկայացրած հուշը հեռուստատեսային հաղորդման մասին, այդ հուշը խթանող գործոն էր և հիմք դարձավ այս երեկոյի համար: Ամեն կայացած միջոցառում իր մեջ կարևոր հղում է պարունակում: Ավետյանին նվիրված միջոցառման ժամանակ, երբ ներկաներն իրենց հուշերն էին ներկայացնում, հասկացա, որ կարող ենք ունենալ մի գիրք, որտեղ ներկայացված կլինեն Էդմոն Ավետյանին, իր շրջապատին, իր ժամանակին նվիրված բացառիկ հուշագրություններ: Պատմվող հուշերում «ներկա» էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, մտավորականների մի աստղաբույլի անունն էր անընդհատ շոշափվում այդ հուշերում: Ներկաները փաստեցին, որ եթե նման երեկո չկազմակերպվեր, ապա իրենք հավանաբար այլ հնարավորություն չէին ունենալու այդ հուշերը պատմելու: Հուշերի վերարթնացումը հնարավորության պարագայում կարող է դառնալ շատ հետաքրքիր հուշագրություն՝ նվիրված Էդմոն Ավետյանին»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ
Ամենադիտված