Տեսնես գոնե հիմա հասկացան, որ մարդամեկն իր իշխանության համար պատրաստ է տրորել ամեն ինչ․ Կարեն Քոչարյան
ԲլոգոսֆերաՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պաշտոնանկությունների պատճառների մասին չեմ խոսել և չեմ խոսելու: Երկու ասպեկտի միայն կուզենամ անդրադառնալ․
1. Հրաժարականների տեքստերի պաթոսին
Եթե անտեղյակ մարդ կարդա կկարծի, թե հրաժարականներն իրոք եղել են ինքնակամ, իսկ այդ պաշտոնյաներն էլ աշխարհի լավագույն իրավաբաններն էին (հանկարծ չշշկռվեք՝ ալամ աղխարհի լավագույն իրավաբանը մեր ՄԻՊն է):
2. Տեսնես գոնե հիմա այդ տղաները հասկացան, որ մարդամեկը իր իշխանության համար պատրաստ է տրորել ամեն ինչ՝ այդ թվում իրենց օգտագործել և ցանկացած պահի դեն նետել, ինչպես դա անում են բոլորին հայտնի ռեզինե ապրանքի հետ»։