Բարձրացրել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների խնդիրը. Հովհաննես Ավետիսյան
ԲլոգոսֆերաՊետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանից ստացել եմ պատասխան նամակ (ստորագրված փոխդեսպանի կողմից)՝ ի պատասխան իրենց հասցեագրված իմ նամակի, որում բարձրացրել էի քաղաքական բռնաճնշումների խնդիրը:
Շնորհակալություն ԵՄ ներկայացուցչությանը բարձրացրած խնդիրը կարևորելու և դրա շուրջ աշխատանքները ՀՀ կառավարության հետ հարաբերությունների առանցքում պահելու պատրաստակամության համար, ինչը նշված է նամակում:
Նամակի պատճեն կտեղադրեմ ստորև:
հ.գ.
Ակնկալում եմ նաև ԱՄՆ դեսպանատան՝ Դեսպանի արձագանքը իրեն ուղղված իմ նամակին»