Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Անկախության հռչակագրի տրամաբանությունը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ․ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքական

Հանրային հ/ը - Անկախության հռչակագրի վերաբերյալ, մենք թեև նշում ենք, որ այս հարցը խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ լուծված ենք համարում, բայց Դուք այսպիսի հայտարարություն եք արել, որ Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Պարզաբանեք, խնդրում եմ, ի՞նչ նկատի ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, դա մեր քննարկվող նախորդ թեմայի հետ կապ չունի, որովհետև մենք մի դեպքում քննարկում ենք իրավաքաղաքական հարց, իսկ իմ հայտարարությունը քաղաքական է: Իսկ ինչի՞ մասին է այդ քաղաքական հայտարարությունը: Հետևյալի մասին է, որ մենք, ըստ էության, մի շարք օբյեկտիվ, իհարկե, նաև սուբյեկտիվ հանգամանքների բերումով, Անկախության հռչակագրում դրել ենք մի տրամաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ: Իսկ այդ երկար և խորը կոնֆլիկտային տրամաբանությունը մեր միջավայրի հետ հետևյալի մասին է, որ կամ այդ կոնֆլիկտների բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող, հասկանալի տրամաբանությամբ, որովհետև պատկերացրեք՝ մենք ստեղծում ենք նորանկախ պետություն և դնում ենք կոնֆլիկտային տրամաբանություն Ադրբեջանի, Թուրքիայի, եթե շատ նախանձախնդիր լինեն ոմանք և ուզենան մեղադրել՝ ավելի լայն համատեքստում: Բայց ժողովուրդ, եկեք հասկանանք, ո՞նց ենք մենք այստեղ ասում պետություն ենք ստեղծում և ամեն կողմ պտտվում ենք, սենց ենք անում:

Հաջորդ տրամաբանությունն այն է, որ մենք այս միջավայրում այս հարաբերությունն ունենալով՝ հիմա ո՞նց պետք է դիմանանք այս միջավայրում, այս պայմաններում: Դրա համար մեզ պետք է սուպեր հովանավոր: Ուրիշ տարբերակ չկա: Եթե չենք կարողանում պայմանավորվել մեր միջավայրի հետ համակեցության և գոյակցության մասին, հաջորդը ո՞րն է, որ պետք է ապահովի մեր այսպես, թե այնպես լինելիությունը: Դա սուպեր հովանավոր ունենալու մասին է, որի բռունցքն ավելի մեծ է, և ինքն իբր մեր թիկունքին կանգնում է և ինքն է մեր տեղը սենց անում բոլորին: Հիմա այստեղ գալիս է երկրորդ ռիսկը, երկրորդ իրականությունը՝ կամ ինքն այնքան բռունցքը կթափահարի այն մյուսները կվախենան, կգնան իր հետ կպայմանավորվեն՝ ոնց անեն, որ ինքն էլ բռունցքը չթափահարի: Եթե շարունակի թափահարել, այդ բռունցքն ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, այնքան էլ մեր ուղղությամբ է թափահարվում, որովհետև մեզ էլ ասում է՝ տես, հա, քեզ խելոք չպահես, բռունցքս հետ կքաշեմ ու քեզ հետ տեղի կունենա, այն, ինչ տեղի կունենա, ինչը և տեղի ունեցավ: Ընդ որում, պարտադիր չէ, որ մի բռունցքի մասին խոսքը լինի, բռունցքները կարող են լինել մի քանի: Եվ այստեղ տրամաբանությունը դրա մասին է:

Հանրային հ/ը - Սա նշանակո՞ւմ է, պարոն վարչապետ, որ առաջիկայում Դուք կդիմեք հանրությանը Սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկով և Անկախության հռչակագիրը Սահմանադրությամբ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եկեք այդ հարցերը չկապենք իրար հետ, որովհետև այս խոսակցությունը սոցիալ-հոգեբանական մակարդակի խոսակցություն է:

Հանրային հ/ը – Եթե մեր անկախությանը վտանգող է Անկախության հռչակագիրը, հետևաբար՝ սա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ներողություն, բայց մեր Սահմանադրական դատարանն արդեն ասել է, որ մեր Անկախության հռչակագիրն այսօրվա համար դե յուրե իրավական ուժի ունի միայն այն հատվածով, որոնք Սահմանադրության մեջ բառացի արտահայտված են: Իմ ասած մասերը Սահմանադրության մեջ ոչ մեկը բառացի արտահայտված չէ: Բայց այդ սոցիալ-հոգեբանությունը, դա թուղթ է, չէ՞, որը կա, որի մասին մենք ամեն տարի խոսում ենք, նշում ենք, հղում ենք անում քաղաքական մակարդակով, որն, ըստ էության, ես ինչ եմ ասում, ես ասում եմ՝ մենք այս հոգեբանությամբ ենք պետություն ստեղծել, իսկ այդ հոգեբանությամբ պետություն ստեղծել ենք, և պետություն ստեղծելու պահից ասել ենք, որ այս պետության գոյությունը հնարավոր չէ հենց իմ նշած փաստերի բերումով:

Հանրային հ/ը - Այսինքն՝ հոգեբանությունը փոխե՞լ, Սահմանադրությունը չփոխե՞լ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, շատ կարևոր է հարցերը ճիշտ դարակների մեջ դնել: Ես խոսել եմ, իմ համոզմունքն եմ ասել, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք: Եվ ասել եմ մի քանի պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդն իրոք պետք է ընդունի այդ Սահմանադրությունը: Բայց ես նորից եմ ասում՝ եկեք հարցերը ճիշտ դարակների մեջ դասավորենք:

Մեր այս վերջին հարցուպատասխանը և Անկախության հռչակագրի մասին իմ խոսելը վերաբերում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ-հոգեբանությանը, և սա ես չեմ ասում նույնիսկ որպես քննադատություն, որովհետև ես հիշում եմ, երբ Անկախության հռչակագիրն ընդունվեց, ես այդ ժամանակ 9-րդ կամ 10-րդ դասարանում էի, ես երջանիկ էի, ես ինձ երջանիկ էի զգում, որ մեր երկրում Անկախության հռչակագիր է ընդունվել: Բայց ես նախորդ տարի առաջին անգամ հրապարակային այդ թեմայով խոսեցի… Ընդ որում, մի շատ կարևոր բան եմ նորից ուզում ընդգծել, որն ինչ-որ առումով կարող է վատ է, որովհետև այնպես չէ, որ ես միշտ այս ամեն ինչն իմացել եմ, գլխի եմ ընկել և թաքցրել եմ, չեմ ասել: Չնայած լավ կլիներ, որ այս խոսույթը շուտ ձևավորվեր իմ մոտ, բայց մյուս կողմից էլ՝ խոսույթը երևի թե ձևավորվում է այն ժամանակ, երբ դրա ձևավորման համար ինչ-որ նախադրյալներ են լինում:

Բայց առաջին անգամ ես հարցին այս շեշտադրմամբ նայել եմ երևի 2023 թվականի Հռչակագրի օրվա կապակցությամբ իմ ուղերձում: Եվ այո, ես հիմա ավելի պարզաբանեցի, հիմա ես այնքան խորն եմ համոզված դրա մեջ, որ մինչև փաստարկ չհնչի, որը կփլուզի իմ այս ընկալումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված