Իրանը ԱՄՆ-ին նոր բանակցային բանաձև է առաջարկել
Իրան
Իրանը Միացյալ Նահանգներին միջնորդների միջոցով ներկայացրել է եռաստիճան բանակցային բանաձև։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հաղորդում է Al Mayadeen-ը։
Նշվում է, որ եթե ամերիկյան կողմը ընդունի այս բանաձևը, Թեհրանը բանակցություններ կվարի դրա համաձայն։
Առաջարկի համաձայն՝ բանակցությունների առաջին փուլը պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից խուսափելու երաշխիքներ ստանալու վրա։
Եթե Վաշինգտոնը ընդունի առաջին փուլը, կողմերը պարտավոր կլինեն անցնել հաջորդ քայլին։ Մասնավորապես, Իրանը առաջարկում է քննարկել՝ ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը Իրան-ԱՄՆ հակամարտության ավարտից հետո՝ Օմանի հետ համաձայնեցնելով, «նոր իրավական համակարգ ստեղծելու համար»։
Al Mayadeen-ը պնդում է, որ անցումը երրորդ փուլին, որը կապված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկման հետ, տեղի չի ունենա առանց առաջին և երկրորդ փուլերի վերաբերյալ համաձայնության հասնելու։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու