ԱՄՆ-ը կապի մեջ է ԱՊՀ-ում ազգայնականների հետ ուկրաինական սցենարի համար․ Նարիշկին
ԱշխարհՄիացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները կապի մեջ են ԱՊՀ երկրների ազգայնականների հետ՝ նրանց տարածքներում ուկրաինական սցենարն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը` ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ նիստում:
«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուսումնասիրում են այսպես կոչված՝ ուկրաինական սցենարը Համագործակցության առանձին երկրների նկատմամբ կիրառելու տարբերակները: Տեղեկություններ են ստացվում ամերիկյան և եվրոպական հետախուզական ծառայությունների կայուն կապերի մասին՝ ԱՊՀ տարածքում ազգայնական կուսակցությունների և շարժումների հետ»,- նշել է Նարիշկինը։
Նա նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները «կնյարդայնանան», երբ ԱՊՀ երկրները հաջորդ տարի միասին տոնեն նացիզմի դեմ հաղթանակը:
Նարիշկինի խոսքով՝ կարևոր է թույլ չտալ ապակայունացում ԱՊՀ-ի ներսում և հարևան տարածաշրջաններում։