Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում․ Իշխան Սաղաթելյան
ԲլոգոսֆերաՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է․
«Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում։
Այցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել եմ այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։
Զրույցի ընթացքում անդրադարձել ենք
Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։
Հաճելի էր նկատելը, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին»։