Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր Գրիգորյան Օկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկից Բարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին Երևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվում ԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներին Ո՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր Մանուկ Ավինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետ Նեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-ի Գևորգ Պապոյանը մեկնել է Դուբայ Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել «Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ» 

«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1992 թ.-ին դեկտեմբերի 3-ը հռչակվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամություն ունեցող անձինք տարաբնույթ խնդիրների են բախվում՝ կրթություն ստանալու իրավունքի խախտումից մինչև մատչելի միջավայր չունենալը: Բլոգեր Աշոտ Հովհաննիսյանի հետ, որը սոցցանցի իր էջում խոսում է հաշմանդամության մասին, զրուցել ենք մատչելի միջավայրի կարևորության, հասարակության ներսում դեռևս գոյություն ունեցող կարծրատիպերի և այլ կարևոր հարցերի մասին: Աշոտը նախկինում տեղաշարժվել է հենակներով, քայլակով, հիմա տեղաշարժվում է առանց դրանց՝ երբեմն-երբեմն ունենալով վերջիններիս կարիքը: Հարցնում եմ Աշոտին՝ ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին այսօր մեր երկրում բախվում է հաշմանդամություն ունեցող անձը:

 

«Ինձ համար ամենամեծ խնդիրը, որը պահանջում է պետական լուծում, Հայաստանի բոլոր անկյուններում մատչելիության բացակայությունն է, ընդ որում՝ հաշմանդամության բոլոր տեսակները՝ և՛ տեսողության, և՛ լսողության, և՛ հենաշարժողական, և՛ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Մատչելիություն ասելով՝ հասարակությունը հասկանում է թեքահարթակ, բայց մատչելիությունն այն է, որ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ, առանց ինչ-որ վախերի, դուրս գալ տնից և ինքնուրույն Ա կետից տեղափոխվել Բ կետը: Ինձ համար մատչելիությունը դա է, այն այս պահին բացակայում է մեր երկրում, ինձ համար շատ ցածր մակարդակի վրա է: Սա կարող ենք հասկանալ միայն թեքահարթակների օրինակով, որոնք անգամ մոտ չեն մատչելիության ստանդարտներին:

Գոյություն ունեն թեքահարթակի հատուկ ստանդարտներ, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա անխոչընդոտ օգտվել թեքահարթակից: Տեսողության առաձնահատկություններ ունեցող անձանց համար կանգառներն են անհարմար, չկան հատուկ ձայնային հաղորդագրություններ, որպեսզի մարդը հասկանա՝ մոտենում է իքս համարի ավտոբուսը: Լուսացույցերի ձայնային ազդանշաններն առկա են միայն կենտրոնական հատվածներում, բայց մարդիկ միայն կենտրոնում չեն ապրում: Որպես խնդիր կարող ենք նշել հասարակության վերաբերմունքը, որը կարող է փոխել և՛ հասարակությունը, և՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբը: Այս խնդիրները համակարգային լուծում չեն պահանջում, իսկ մատչելիությունը պետք է լինի պետական ծրագիր, օրինակ՝ ինչ-որ կազմակերպություն, բիզնես նախագիծ գործարկվելուց առաջ պարտադիր պետք է ապահովի մատչելիություն, հակառակ դեպքում կա՛մ պիտի չբացվի, կա՛մ տուգանվի»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Աշոտը:

Մատչելիության ապահովման հարցը չի լուծվում, որովհետև չկա պետության և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև համագործակցությո՞ւն: «Հայաստանում մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Անձամբ իմ փորձից եմ ասում՝ տարբեր կազմակերպություններ բազմիցս փորձել են վեր հանել և՛ մատչելիության, և՛ հասարակության վերաբերմունքի հետ կապված խնդիրները, բայց համագործակցությունը չի կայանում, և ոչ այն պատճառով, որ կազմակերպությունները չեն ներդնում իրենց ռեսուրսներն այդ համագործակցության կայացման համար, այլ այս հարցերը պետության համար մղվում են վերջին պլան, դրանց լուրջ չեն վերաբերվում: Կազմակերպությունները փորձում են համագործակցել, բայց պետական տարբեր կառույցներ, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, չեն ներդնում որևէ ռեսուրս, հետադարձ կապ չկա: Թվում է՝ կա թեքահարթակ (որն ինձ համար «դժոխքի ճանապարհ» է, որովհետև անհարմար է), ուրեմն Հայաստանը մատչելի է, բայց այդպես չէ: Որքան էլ կազմակերպություններն ու անհատները փորձեն ամեն բան անել այս հարցի լուծման համար, եթե այս հարցը չունենա պետական լուծում, իրավիճակը երբեք չի փոխվելու», - հավելում է նա:

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։ Զրույցը շարունակում ենք այս երկու թեմաների մասին: «Սրա հիմքում էլ է մատչելիությունը: Բուհերը չունեն մատչելիության նշույլ անգամ, եթե չդիտարկենք Ամերիկյան, Ֆրանսիական համալսարանները, որոնք որոշ չափով մատչելի են: Այսպիսով՝ խախտվում է հաշմանդամություն ունեցող անձի կրթություն ստանալու իրավունքը: Ստացվում է, որ պետությունը գրում է Սահմանադրություն և «հակադարձում» դրան: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ չեն ստանում կրթություն՝ անմատչելիությունից ելնելով, դրանից էլ բխում է այն, որ քիչ են աշխատատեղերը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ են:

Ես և իմ մի քանի ընկերները ֆունկցիոնալ ենք, կարողանում ենք դժվարությամբ աստիճաններ բարձրանալ, բայց մեծ մասը ֆունկցիոնալ չէ: Հնարավոր է աշխատել հեռավար տարբերակով, բայց դա նշանակում է չներգրավվել սոցիումում: Գործ ունենք հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացման հետ: Այո, կան կազմակերպություններ, որտեղ մատչելիության ստանդարտները պահպանվում են և դրանց աշխատակիցներից ոմանք ունեն հաշմանդամություն, բայց սա ոչ բոլորին է վերաբերում: Ունեմ ընկերներ, որոնք չեն կարողանում բուհում սովորել, որովհետև իրենց համար խելամիտ հարմարեցում չկա: Այս ամենի արդյունքում ձևավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողունակության կարծրատիպը: Մատչելի պայմաններ չկան, հաշմանդամություն ունեցող անձը կրթություն չի ստանում, և մարդկանց մոտ ստեղծվում է կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լինել խելացի, չեն կարող լինել սոցիումի մի մաս: Մատչելիության խնդիրը լուծելով՝ կլուծենք բոլոր խնդիրները»:

Աշոտը նշում է՝ վերջին մի քանի ամսում ստեղծվել է մատչելիության թեստավորում: «Տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ անցնում են ֆունկցիոնալության գնահատումը, և պետությունը, չգիտեմ, թե ինչ ստանդարտներով, որոշում է՝ հաշմանդամություն ունեցող անձին որ կարգը պետք է տալ: Այստեղ վերադառնամ կրթությանը: Համալսարաններում զեղչային համակարգը հիմնվում է հաշմանդամության կարգերի վրա: Առաջին կարգի դեպքում կրթությունն անվճար է, բայց առաջին կարգի հաշմանդամություն են ստանում մարդիկ, որոնք ֆունկցիոնալ չեն, գրեթե չունեն մտավոր կարողություններ: Առնվազն տարակուսելի է այս որոշման տրամաբանությունը: 2-րդ և 3-րդ կարգերի դեպքում գործում է զեղչային համակարգ՝ հիմնված մի շարք գործոնների վրա:

«Պետության աջակցությունն» ինձ համար բացակայում է:39 հազար դրամ թոշակը լավագույն դեպքում կարող է բավարարել մեկ շաբաթվա գնումների համար: Շատ դեպքերում անհրաժեշտ է կողմնակի իրեր գնել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար, այստեղ էլ տարբերակում կա: Այս թոշակով հնարավոր չէ հոգալ տարրական ծախսերը: Եթե չլինեն ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցող անձինք կապրեն միջինից ցածր սոցիալական կյանքով: Պետպատվերին անդրադառնամ: Տարիներ առաջ պետությունը տարին 3-4 անգամ պետպատվեր էր տրամադրում, վերջին տարիներին այդ աջակցությունը չունենք: Տարեկան հնարավոր է երկու անգամ բուժում ստանալ պետական պատվերի շրջանակում, որը շատ քիչ է: Իմ օրինակը բերեմ:

Պետպատվեր հնարավոր է ստանալ վեց ամիսը մեկ: Առաջին պետպատվերի շրջանակում ստացա վերականգնողական բուժում, հաջորդը կարող եմ ստանալ վեց ամիս անց: Վեց ամսում հաշմանդամություն ունեցող մարդու՝ ավելի ֆունկցիոնալ դառնալու համար կատարած ողջ աշխատանքը դառնում է զրոյական: Եթե պետությունը չի կարողանում ապահովել ֆինանսական աջակցություն, գոնե տարեկան 3-4 անգամ բուժումները լինեն պարտադիր: Վերականգնողական կենտրոնները շատ են, այդ առումով խնդիրներ չեն առաջանա: Բյուրոկրատական քաշքշուկի մասին: Պետպատվերի ուղեգիրը տալիս է տեղամասային պոլիկլինիկան, այս դեպքում ինքս որևէ խնդրի չեմ առնչվել: Բայց օժանդակող միջոցների՝ քայլակների, սայլակների, օրթեզների և այլնի տրամադրման դեպքում առնչվել ու առնչվում եմ քաշքշուկի: Օրինակ՝ թուղթ ես վերցնում հատուկ օրթեզի համար, դա մի կառույցի պիտի ներկայացնես, հետո մեկ ուրիշի և այդպես շարունակ, իսկ վերջում էլ հնարավոր է՝ հավելավճարով ստանաս օժանդակող միջոցը: Սա հեշտացված չէ, ինչո՞ւ հնարավոր չէ մեկ տեղ տանել այդ թուղթը և ստանալ այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Ինձ համար անհասկանալի է նաև, որ զինկոմիսարիատը պարբերաբար կանչում է և հաստատում, որ չեմ կարող ծառայել: Սա աբսուրդ է»,-ասում է բլոգերը:

Վստահ է՝ տարիներ շարունակ տարբեր կազմակերպությունների ու անհատների աշխատանքի շնորհիվ մեծ փոփոխություններ եղան մեր հասարակության ներսում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով: «Ուրախ եմ, որ տարիների ընթացքում կարողացել ենք համալիր ջանքերի շնորհիվ իրավիճակը փոխել: Հասարակությունը որոշակի չափով պատրաստ է իր կողքին տեսնել հաշմանդամություն ունեցող մարդ: Կարծրատիպերի մի մասը կոտրվել է: Ցավոք, այո, ունեմ հետևորդներ, որոնք գրում են՝ մեզ տնից դուրս չեն տանում՝ ասելով՝ այս տան ամոթն ես և այլն»: Զրույցն ավարտում ենք լավատեսությամբ և հստակ ձևակերպմամբ, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

«Հաշմանդամություն ունենալը մարտահրավեր ու փորձություն է ընտանիքների, ծնողների համար: Վերջիններս անցնում են բարդագույն խնդիրների միջով: Կոչս ծնողներին՝ եթե երեխան ունի առանձնահատկություն, պետք է ընդունել այն որպես կյանքի առաքելություն և քայլել դրա հետ համընթաց: Պետք է հավատանք մեր ուժերին, մեզ ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք, չպահանջենք ինքներս մեզանից, օրինակ՝ քայլել ուղիղ, գիտենք, որ դա չենք կարող անել: Ամեն դժվարություն կոփում է մարդուն և ավելի մեծ ուժ տալիս: Հաշմանդամություն ունենալը չի նշանակում, որ կյանքն ավարտված է: Դա նշանակում է ունենալ առանձնահատկություն, դա համարում եմ առաքելություն մյուսներին սովորեցնելու, մյուսներին ցույց տալու, որ ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Պետք է սովորել երջանիկ լինել, ապրել և ուրախանալ»,- եզրափակում է Աշոտ Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԵղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. ՍուրենյանԹրամփը հայտարարել է, որ Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՓողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում
Ամենադիտված