Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը իրավաչափ լինել չի կարող. Ռուբեն Մելիքյան
ԲլոգոսֆերաՓաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են, օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին»։