Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) 

Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա․ Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։

Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։

Սակայն, երբ Նիկոլն է համառորեն փորձում դիրքավորվել՝ որպես մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկվիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտավորություն, քանզի իր պաշտոնավարման արյունոտ և դավաճանական աուրան և վերջին ողբերգություններում իր անմիջական մեղավորությունը գրեթե տեղ չեն թողնում մաքուր գաղափարախոսական ընդհարման համար։

Անշուշտ, այդ տհաճության մեջ իր ներդրումն ունի նաև իմ և իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ հանձնարարականով իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կրկին հիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան և կոմպլեքսավորված կայսրը մենամարտից առաջ Կոլիզեումի նկուղում նախապես դաշունահարում է հակառակորդին՝ առավելություն ստանալու համար։

Բայց ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգությունները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։

1. Հենց սկզբից՝ «Ինչպե՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցույց տվեց, որ իր տնային աշխատանքը լավ չի կատարել։ Եթե նույնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականություն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մեջ կրկին աղավաղել և ֆռռացրել է՝ հարմարացնելով սեփական փրփուրներին։

2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչև 2020 թվական ամեն առիթով թմբկահարում էր, թե «թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը և հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտությունն ու վերելքը»: Մաշվե՞ց՝ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաների նման։ Կուրացա՞վ՝ Մերկելի հետ Հյուսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Հօդս ցնդե՞ց՝ ինչպես Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։

3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձևում։ Այսօրվա համաշխարհային քաղաքական ընկալումների մեջ մեզ իրոք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թե մեր պատմության, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողությունների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղետից հետո շարունակվող պաշտոնավարման պատճառով։ Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտության նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձավ ազգ-նահատակ, որից հիմա, նաև այսօրվա ելույթովդ, համառորեն կերտում ես ազգ-ավանակ։

4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգության առաջնագիծը հենց բանակն է (Հյուսիսային Կորեա, Եմեն)։ Այո, բանակից առաջ պետք է կանգնած լինի դիվանագիտությունը, բայց, Նիկո՛լ, քո՞՞՞ դիվանագիտությունը, ամեն ինչ տապալած, ամեն ինչ ուրացող, ամեն մեկի ոտքի բութ մատը լպստող քո՞՞՞ դիվանագիտությունը…

5. Տնտեսական փոխկապակցվածությունը որպես անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագետ, Սովետի փլուզումից հետո ПРАВДА-ի տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զույգերի տնտեսական փոխկախվածությունը սառեցրե՞լ է պատերազմը, չեզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թե՞ Բրեքզիթն է կանխել։

6. Մի այլ շիլափլավ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից հետո դու և սպասարկուներդ թմբկահարում էիք, թե «աննախադեպ քանակի դիմումներ են ստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկյանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դավաճանության կենդանի ապացույցներ չլինեն, որ արցախահայությունը վերանա՝ որպես խավ և Ադրբեջանից պահանջատեր գործոն։

7. Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի և Ճապոնիայի, Կիպրոսի և Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնավորումներից» հետո, ինչպես ասում են՝ нервно курят в углу։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք  ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։

Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռ
Ամենադիտված