Կիրանցի բնակիչներն իրենց ապահով չեն զգում. Ոսկան Սարգսյան
ԲլոգոսֆերաԿիրանցի բնակիչները հերքում են Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հիմա Կիրանցի բնակիչներն առավել ապահով են ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Կիրանցի բնակիչներն ասացին,բոր սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնելուց հետո սահման հանդիսացող պատը գյուղի ծայրին է, իրավիճակի սրման դեպքում ադրբեջանական զինուժը մեկ րոպեում կարող գյուղ մտնել։
Նրանք նաև հերքում են այն պնդումը, թե հսնձնված հողերը Կիրանցինը չեն եղել։ Գյուղի բնակիչները հայտնեցին, որ նոր ձևավորված սահմանի եզրին գտնվող Կիրանցի եկեղեցուց ցած 1920֊ական թվականներին Կիրանց գյուղին պատկանող հացահատիկի կալեր, պահեստներ են եղել։ Այդ տարածքները սահմանազատման անվան տակ այս տարի հանձնվեցին Ադրբեջանին»,- գրել է նա։