Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան
ԲլոգոսֆերաԱյն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մերձավոր արևելքի ամենամեծ պետություններից մեկի՝ Սիրաիայի մայրաքաղաքը ոչ կանոնավոր զորքերը գրավեցին 10 օրում։
Փոքրիկ Հայաստանն ու Արցախը՝ շնորհիվ տարիներ շարունակ մեծ ջանքերի ու զոհողությունների կառուցած բանակի, ադրբեջանական կանոնավոր բանակին, նրան ամեն կերպ օգնող 2 պետությանը (Թուրքիա, Իսրայել) և ահաբեկիչներին դիմագրավեցին 44 օր՝ ընդ որում բուն պատերազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի անգամ ավելի քիչ տարածք, քան թշնամուն հետո հանձնվեց ստորագրությամբ»,– գրել է նա։