Մասկը քննադատել է Բայդենին
ԲլոգոսֆերաԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու որոշումը։
«Կառավարության խարդախության մասշտաբներն ու ծավալները ապշեցուցիչ են»,- գրել է նա։
Այսպես է Մասկը պատասխանել այն քննարկմանը, որ Բայդենն այս շաբաթ մարդասիրական օգնություն է ուղարկել Անգոլա և Ուկրաինա, իսկ հիմա այն ուղարկում է Սիրիա, մինչդեռ ցածր ջերմաստիճանի պատճառով Հյուսիսային Կարոլինայում վրաններում քնած ամերիկացիները ոչինչ չեն ստանում։