Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են 

Ո՞վ է Ասադին տապալած սիրիացի զինյալների առաջնորդը

Աշխարհ

Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին տարիներ շարունակ Սիրիայում զինյալների համեմատաբար ոչ այդքան հայտնի առաջնորդ էր: Սակայն, 42-ամյա տղամարդը նշանավորվեց՝ գլխավորելով ապշեցուցիչ ռազմական հարձակումը, որն էլ տապալեց Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադին, գրում է «Ազատությունը»:

Երբ դեկտեմբերի 8-ին Ջոլանին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց «Դամասկոսի գրավման մասին», կիրառեց ոչ թե իր մարտական անունը, այլ իսկակաը՝ Ահմեդ ալ-Շարաա, քայլ, որ ևս ընգծում է նրա արագ վերելքի հանգամանքը։

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավար Ջոլանին երկար ժամանակ փորձել է փոխել իր հանրային իմիջը: Նա հրապարակայնորեն հրաժարվել է «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերից և փորձել իրեն ներկայացնել որպես պրագմատիկ և հանդուրժող առաջնորդ:

Թե որքանով է նրան հաջողվել այդ փոխակերպումը, կերևա մոտ ժամանակներս, քանի որ Ջոլանին, ում գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր սահմանվել, և նրա ղեկավարած խմբավորումը պատրաստվում են մեծ դերակատարում ունենալ հետ-Ասադյան Սիրիայում:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը զինյալ իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն: Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված:

Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները 

Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի անդամներին բնութագրում է որպես «քաղաքական ջիհադիստներ»։

«Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ն ավելի պրագմատիկ են քաղաքականության հարցում. նրանք գտնվում են ավանդական քաղաքական իսլամիստների և այսպես կոչված՝ «գլոբալ» ջիհադիստների՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների միջև», - հավելել է նա։

«Խորամանկ» Ջոլանին

Ջոլանին ծնվել է 1982 թվականին Սաուդյան Արաբիայում՝ սիրիացիների ընտանիքում, ովքեր եկել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:

Նրա մարտական գործունեության առաջին տարիները մշուշոտ են։ Ենթադրվում է, որ նա միացել է Իրաքում գործող «Ալ-Քաիդա»-ին» 2003թ.՝ ԱՄՆ-ի ներխուժումից հետո:

2012-ին Ջոլանին հիմնել է «Ջաբհաթ ալ-Նուսրան» կամ «Նուսրայի ճակատը», որը «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ճյուղ էր հանդիսանում: Ստեղծվելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ այն հետագայում մի քանի անգամ փոխեց իր անունը և հեռացավ «Ալ-Քաիդա»-ից»: 2017-ին այն միավորվեց այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ ստեղծելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը:

Ջոլանին ժամանակին չալմա էր հագնում, երկար մորուք պահում ու զինվորական համազգեստ կրում: Բայց, նա հրաժարվում էր կրել զինյալների առաջնորդի տարբերանշանով հագուստը՝ նախընտրելով հագնել բաճկոններ (բլեյզերներ), սափրվել և հարցազրույցներ տալ արևմտյան լրատվամիջոցներին:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարը «խորամանկ է և ձգտում է հասնել իշխանության և ամրապնդել այն իր և իր կազմակերպության համար», - ասում է իրանական պրոքսիների և շիա զինյալների հարցերով փորձագետ Ֆիլիպ Սմիթը:

Չնայած Ջոլանիի կերպարանափոխությանը և իրեն որպես պրագմատիկ և չափավոր գործիչ ներկայացնելու փորձերին, մտահոգությունները կապված նրա և նրա խմբի կողմից իրավունքների ենթադրյալ ոտնահարումների, ահաբեկչական խմբերի հետ կապերի վերաբերյալ մտահոգությունները մնում են։

2013 թվականին Ջոլանիին ահաբեկիչ ճանաչելու մասին հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը վկայակոչեց Ջոլանիի «Նուսրայի ճակատ»-ի մահապարտների կողմից իրականացված պայթյունները, հայտարարելով, որ նրա խմբի «բռնի, աղանդավորական տեսլականը» հակասում է Սիրիայի հասարակության նկրտումներին:

«Ծայրահեղականությունն ու ահաբեկչական գաղափարախոսությունը տեղ չունեն հետ-Ասադյան Սիրիայում»,- ասված էր հայտարարության մեջ։

2017-ին Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում գրեց, որ Վաշինգտոնը «հանձնառու է մնում» «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ջոլանիին, «արդարադատության» ենթարկելուն:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնային նպատակն էր տապալել Ասադի կառավարությունը, սակայն նրանց երկրորդական նպատակն է «կառուցել հաստատություններ, որոնք շահավետ և օգտակար կլինեն սիրիացիների համար», - ասում է Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը, - «Նրանք ակնհայտորեն դա անելու փորձ ունեցել են Իդլիբում»։

Բայց նույնիսկ եթե Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը պահպանեն հանդուրժողականության և ներառականության իրենց խոստումները, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից նրանց հեռացնելը կարող է տարիներ տևել, հավելել է Աարոն Զելինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում
Ամենադիտված