«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր են 

Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր դեկտեմբերի 10-ն է. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հեռավոր 1948 թվականի այդ օրը ՄԱԿի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեր ժամանակների թերևս ամենից կարևոր, ամենից մարդասիրական, բայց ամենից... անտեսված ու ոտնահարված փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Բայց մեր ասելիքը հիմա այդ հռչակագրի դրույթների մասին չէ, այլ հենց մարդու իրավունքների, ինչպես հիմա շատ մեկնաբաններն են սիրում ասել՝ «գետնի վրա», այն է՝ իրականության մեջ: Ու երբ նայում ենք այս ամենին իրականության պրիզմայով, տեսնում ենք, որ մարդու իրավունքները վերածվել են մարդու... չիրավունքների:
 
Սկսենք խոշոր, աշխարհում տարբեր գործընթացներ հարուցող ու մեծ ազդեցություն ունեցող տերություններից, որոնց նախաձեռնությամբ էլ, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց ՄԱԿի այդ հիմնարար փաստաթուղթը: Այսպես կոչված՝ «հավաքական Արևմուտքը» ներկայացնող տերությունները, «ժողովրդավարության փարոսները» իրենց գործողություններով ու քաղաքական որոշումներով գրեթե ամեն օր ապացուցում են, որ «մարդու իրավունքներ» ասվածն ընդամենը հարմար քաղաքական գործիք է, ոչ ավելին: Ցավալի է, բայց տասնամյակների ընթացքում արմատապես այլասերվել է «մարդու իրավունքների» նկատմամբ հիշյալ կանոնները սահմանող տերությունների վերաբերմունքը... Այ, երբ իրենց պետք է, ասենք՝ որևէ երկրի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար, նրանք հիշում են, որ, առհասարակ, մարդու իրավունքներ էլ կան, որոնք իրենց ֆինանսական ու նյութական շահերին դիպչող այս կամ այն երկրի կառավարությունը խախտում է:
 
Իսկ երբ իրենց համար ֆինանսական, աշխարհաքաղաքական, նյութական շահերի առումով խնդիր չկա, ապա... «մարդու իրավունքներ» էլ չկան: Ի՞նչ տեսք ունի դա իրականության մեջ: Քավ լիցի, շատ հեռուներ չարժե գնալ ո՛չ պատմական, ո՛չ էլ՝ աշխարհագրական առումով: Վրաստանի ներկայիս իշխանությունը սեփական պետությունն ու ժողովրդին պատերազմական աղետներից հեռու պահելու համար չի՞ ցանկանում «հավաքական Արևմուտքի» պատվերը կատարել, ուրեմն՝ հակաժողովրդավարական է, ոտնահարում է մարդու իրավունքները: Հասկանալի է, արևմտյան լրատվամիջոցները նրանց՝ վրացական իշխանություններին ներկայացնում ու նկարագրում են որպես մի աներևակայելի մարդատյացների, որպիսիք այս վայրենի աշխարհում մինչ օրս, իբր, չեն եղել:
 
Բայց, ահա, այդ նույն «մարդասեր» տերությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն, օրինակ՝ պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի հետ համագործակցելու, նրան «բարևբարլուս» ասելու հարցերում, որովհետև... նրանից նավթ ու գազ են գնում, ձեռքի հետ էլ՝ նավթադոլարներ ու կասպիական սև ձկնկիթ են ստանում: Հա, Ադրբեջանը դասական դինաստիական բռնապետություն է, այնքան բացահայտ, որ մեկմեկ «մարդասեր», «ժողովրդավար» երկրներն արտահայտվում են, բայց նրանք էլ, Ալիևն էլ հրաշալի գիտեն, որ դա մյուսների համար է, «խաղի կանոնների» բաղկացուցիչ մաս: Մեկ այլ օրինակ՝ ոչ պակաս թարմ. Վրաստանում վերջին ցույցերի ժամանակ ցուցարարները ամենևին էլ խաղաղ չէին, դա բոլորը տեսան: Անգամ երկրի խորհրդարանի շենքը հրկիզեցին (դա, մեծ հաշվով, իրենց ներքին գործն է, դրա մասին չէ խոսքը): ԱՄՆ հեռացող վարչակազմը, ԵՄ ղեկավարությունը քննադատեցին ու դատափետեցին... իշխանություններին:
 
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական սանձարձակությունների դիմեց բացառապես խաղաղ, անզեն ցուցարարների դեմ, բեկորային նռնակներով վիրավորվեց 100 մարդ: Ու ԱՄն դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները... խրախուսեցին իշխանություններին, իսկ խաղաղ ցուցարարներին գրեթե դատապարտեցին: Շատ ենք խոսել այս քաղաքական փարիսեցիության, այդ երկերեսանիության մասին: Բայց այս դեպքում ո՞րն է հարցը: Իսկ հարցն այն է, որ «մարդու իրավունքները» մնացին տրորտակ ու անշունչ ընկած՝ այդ իրավունքներն ու ազատություններն ըստ հարմարության թափահարող տերությունների նյութաքաղաքական շահերի ներբանների տակ: Ու վերածվեցին մարդու... չիրավունքների: Հետևություն՝ շատերն իրավունքներից վեր են, խոսակցականով ասած՝ «ծալած ունեն»...
 
Նույնն է նաև ազգերի, ժողովուրդների իրավունքների դեպքում: Որոշ ազգերի ու ժողովուրդների դեպքում, պարզվում է, «իրավունքները» գործում են: Մյուսների դեպքում՝ ի՜նչ իրավունք, ի՜նչ բան: Ո՞ւմ են այսօր հուզում ամերիկյան ավիահարվածներից զոհված ու հաշմված սերբերի իրավունքները, ո՞ւմ են այսօր հետաքրքիր կոալիցիոն հարվածների տակ քարուքանդ արված Իրաքի միլիոնավոր բնակիչների խեղված ճակատագրերն ու իրավունքները, ո՞ւմ են հետաքրքիր հենց այս օրերին փլուզված Սիրիայի միլիոնավոր բնակիչների իրավունքները, կամ՝ Լիբիայի, կամ՝ Լիբանանի, կամ՝ Գազայում Իսրայելի կողմից կոտորված արաբ երեխաների իրավունքները... Իսկ ո՞ւմ հուզեց մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի 150 հազար հայության՝ սեփական հայրենիքում, սեփական բազմահազարամյա բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը: Ո՞ւմ հետաքրքրեց Արցախի հայաթափումը: Գործնականում ոչ մեկին, անգամ... Հայաստանի կառավարություն (իշխանություն) կոչվող խմբին:
 
Ի դեպ, հեռավոր 1991 թվականի դեկտեմբերի 10ին տեղի է ունեցել նաև Արցախի հայության ինքնորոշման հանրաքվեն՝ այն ժամանակվա գործող բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան, ավել ին՝ ԽՍՀՄ պատգամավորների դիտորդական ներկայությամբ: Այսինքն, օրացույցի այս օրը նաև այդ առումով է մեզ համար հիշարժան: Այո, կան մարդու իրավունքներ: Ու մարդու իրավունքների հիմնարար աղյուսները գալիս են պատմության խորքերից, դեպի մարդն ու մարդկային հոգու փրկությունն ուղղված ուսմունքներից: Այդ ամենը կա: Բայց այսօր առարկայորեն կան և կոլեկտիվ ու անհատական բռնությունները, պատերազմների ու հայրենազրկման սպառնալիքները, կան քաղաքական ելուզակություններն ու բազմերեսանիությունը: Եվ այդ պայմաններում այս իրականության մեջ անհնար է իրավունք ունենալու իրավունքը ձևակերպել ավելի հակիրճ ու համընկալելի, քան դա արել է Գարեգին Նժդեհը. «Ուժն է ծնում իրավունք»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված