ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ ոչինչ չասող պատասխան. Անահիտ Բախշյան
Բլոգոսֆերա
Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի գրառումը. «ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին
Ի պատասխան 11.11.2024թ. ուղարկածս նամակի
ՀՀ գլխավոր դատախազությունից 19.11.2024թ. ստացել եմ ոչինչ չասող այս պատասխանը: Տեսնես՝ ե՞րբ են քննարկելու ու ի՞նչ ընթացք ունի 1999թ. ՀՀ Ազգային Ժողովում կատարված ահաբեկչության կազմակերպիչների, պատվիրատուների մասով 2019-ին վերաբացված քրեական գործը:
Վստահ եմ, մեր հասարակությունը սպասում է այդ գործի քննությանը հատկապես այս օրհասական օրերին:
ԱՅԴ ԳՈՐԾԸ ՄԻՆՉԵՎ ՉԲԱՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Վ՜ԱՅ ՆՐԱՆ, ՈՎ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ....»: