Փաշինյանի ռեժիմը իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը․ Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիեւին։
1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը,բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։
Ու ոչ միայն հանձնեց,այլ նաեւ իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը»։