«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին «Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում 

Տնտեսական համագործակցությունը կարևոր գործիք է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար. Ալեն Սիմոնյան

Քաղաքական

Երևանում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ուրախ եմ ողջունել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երևանում:

Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարևոր գործիք է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:

Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է Սևծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:

Սևծովյան տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման և իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սև ծովի օղակաձև մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարևոր է նաև առևտրի դյուրացման և մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական համագործակցությանն ու առևտրին: Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլև մարդկանց միջև շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում և անդին:

Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սև և Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առևտրի ընդլայնմանը:

Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարևոր չէ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:

Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ և բարգավաճ ապագային:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը հայտարարել բացված»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործեն
Ամենադիտված