Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ․ Հակոբ Ասլանյան
ԲլոգոսֆերաԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, փոշմանել է։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի սքրինշոթ, ըստ որի արձանագրել է, որ իր արտահայտություններն եղել են էմոցիոնալ վիճակում և որ ինքը մնում է ՔՊ անդամ։
««Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։
Առավելևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների։
Միևնույն ժամանակ, համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»,– ասված է սքրինշոթում։