Եվրոպան կօգնի վերականգնել Սիրիան. Շոլց
Բլոգոսֆերա
Եվրոպան կօգնի Սիրիային վերակառուցման հարցում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Բոլոր տառապանքներից հետո բոլոր սիրիացիներն արժանի են ապրելու ազատ և ապահով», - ասել է նա:
Ըստ Շոլցի՝ դրա ապահովումը երկրի նոր ղեկավարության ամենակարևոր խնդիրն է։ Նա խոստացել է այս հիմքով համագործակցել սիրիական իշխանությունների հետ և օգնություն ցուցաբերել վերակառուցման գործում
Կանցլերը հիշեցրել է, որ հարյուր հազարավոր սիրիացիներ ներկայումս ապրում են Գերմանիայում։ Նա նշել է, որ նրանք, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են և աշխատանք են գտել, կարող են ապահով լինել երկրում։ Իսկ փախստականների մի մասը հույս ունի, որ շուտով կկարողանա վերադառնալ հայրենիք։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)