Երևանի քաղաքապետարանը օտարման ոչ ենթակա 60 հոդվածի համայնքային 1311քմ² տարածքը վաճառել է 42.260 դրամով․ Արթուր Չախոյան
ԲլոգոսֆերաԱրթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Երևանի քաղաքապետարանը օտարման ոչ ենթակա 60 հոդվածի համայնքային 1311քմ² տարածքը վաճառել է 42.260 դրամով և կառուցապատման շին.թույլտվություն է տվել։
Նիկոլ Փաշինյան, Դուք հայտարարել եք, որ «քաղաքացին ինքն իր մայթը պետք է ապահովի»:
Եթե հիմա գնամ ապօրինաբար օրինականացրած զավթած մայթը քանդեմ, ինձ արագ-արագ «իշխանությունը բռնությամբ զավթելու» փորձով կդատե՞ք, թե՞ սովորության համաձայն պետք է մի դժբախտ պատահար տեղի ունենա, որ նոր քայլեր ձեռնարկեք:
Փաստաթղթերին էի սպասում, այդ իսկ պատճառով մի փոքր ուշ անդրադարձա այս խնդրին, քանի որ ես փաստերով եմ ներկայացնում անօրինականությունը, այլ ոչ թե խոսքերով»: