Ծխողների դեմ ավելի կոշտ մեթոդներով կպայքարեն. ԱՆ նոր հարթակ է ձևավորում
ՔաղաքականԱռողջապահության նախարարությունը դժգոհ է հանրային վայրերում ծխածոտի օգտագործման վերահսկողության հարցում ոստիկանների ու Առողջապահության տեսչական մարմնի աշխատանքից, արդյունքները չեն գոհացնում նախարարին, նոր խստացումներ ու նոր մոտեցում է որդեգրել առողջապահության նախարարությունն։
2025-ից կսկսի գործարկվել նոր համակարգ, հակածխախոտային պայքարում նախարարությունը մտադիր է հանրային վերահսկողություն նաեւ սահմանել` նորաստեղծ հավելվածում գրանցումների միջոցով։ Առողջապահության նախարարության կողմից ստեղծվող նոր հավելվածը, այն աշխատեցնողները քաղաքացիները կլինեն, մարդիկ, ովքեր կնկատեն իրենց շուրջ ծխող օրինազանցներին նշելով վայրը ու հրավիրելով ոստիկաններին։
«Օրենքի պահպանման հարցում վերահսկող մարմիններն են և՛ ՆԳՆ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինները, սակայն նրանց ռեսուրսները շատ քիչ են, ուստի այս հավելվածը կնպաստի վերջիններիս աշխատանքի արդյունավետությանը»,- այսպիսի կարծիք է հայտնել առողջապահության փոխնախարար՝ Լենա Նանուշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ։
«Գործող օրենքով յուրաքանչյուր տեսչական ունի իր գործառույթը, որ ծխախոտը բաց չվաճառվի, երեխաներին չվաճառեն։ ՆԳՆ ոստիկանությունն է վերահսկում ռեստորաններում, կամ սրճարաններում ծխելու արգելքի պահպանումը»։
Փոխնախարարը համոզված է՝ սա զգոնություն կբերի տարբեր կազմակերպություններին, որովհետև ոչ բոլորը կցանկանան հայտնվել հավելվածի քարտեզի վրա կարմիր կետով: Քաղաքացիներն էլ կաշկանդված չեն զգա իրենց խախտումների մասին ահազանգելու համար, ասում է փոխնախարարը, հավելվածում որևէ նույնականացում չի պահանջվելու, ահազանգը լինելու է հեշտ և արագ։