Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստին Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մահացել է Սամվել Մեսրոպյանը Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին 

Ալիևի հայտարարությունները և կայուն խաղաղության հնարավոր ճանապարհը. Արա Այվազյան

Քաղաքական

Ներկայացնում ենք Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս տրված հարցազրույցի վերաբերյալ:

«Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Իլհամ Ալիևի` օրերս տրված հարցազրույցն ուղղված էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արևմուտքին և իր անմիջական հարևաններին: Հայրենի վերլուծական և փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրա: Այդուհանդերձ, կարևոր է անդրադառնալ նաև մյուս հայտարարություններին և ըստ այդմ փորձել պատասխաններ գնել մեր շուրջ ստեղծվող՝ ավելի վտանգավոր դարձող իրավիճակին:

Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապես փոխվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կանոններն այլևս չեն գործում: Նորից թատերաբեմում ի հայտ է եկել ուժի գործոնը: Եվ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրոք, կարող են իրենց ավելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա ևս մեկ անգամ անթաքույց պնդում է, որ ուժային քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ամենաարդյունավետ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Պատմության ընթացքում ուժի մարտահրավերին առճակատվել են բազմաթիվ երկրներ, որոնց հաջողված և ձախողված փորձը պետք է նավիգացիոն ուղղորդություն դառնար Հայաստանի համար: Ագրեսիվ ուժային քաղաքականությունը, հետևաբար՝ ծավալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հավանականություն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հավասարակշռող և զսպող դիմադրողականության, որն ունակ կլիներ խիստ և անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ հավակնություններին: Հենց այս պարզ ճշմարտությունը պետք է դրվի մեր ներկայիս արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում:

Երկրորդ. Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի դաշնակցային պարտավորությունների հանձնառության վերաբերյալ ճգրտող հարցին Ալիևը պատասխանում է, որ «մենք միշտ լրջորեն ենք վերաբերվում մեր դաշնակցային պարտավորություններին և այդպես ենք գործելու նաև առաջիկայում»: Միաժամանակ, նա ընդգծում է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է, այսինքն «մեր դաշնակցային պարտավորությունները դիվերսիֆիկացված են, և մենք կկողմնորոշվենք՝ ելնելով իրավիճակից»: Չնայած Ֆրանսիայի հասցեին իր ամբարտավան քննադատությանը («ձախողված պետություն», որի հետ մինչև Մակրոնի նախագահությունն Ադրբեջանն ուներ ամենասերտ համագործակցությունը), չնայած ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղղված կծու ռեմարկներին («Հայաստանի հովանավոր Պետդեպը», Բայդենը, որը խախտել է հավասարակշված մոտեցումը հարավկովկասյան երկրներին և «պարտադրում է այսպես կոչված «օգնություն»՝ ի տարբերություն Թրամփի, որը «մեզ (Ադրբեջանի և Ռուսաստանի) հետ նույն նավակում է՝ ի պաշտպանություն ավանդական արժեքների»), նա յուրատեսակ գործարք է առաջարկում Արևմուտքին՝ դիտարկել Ադրբեջանը, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում, որպես վստահելի և արժեքավոր միջնորդ ու հարթակ Ռուսաստան-Արևմուտք երկխոսության համար, փոխարենը՝ աչք փակել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր կատարած ոճրագործությունների վրա: Բնականաբար, արևելյան սիրախաղի մեծ վարպետը առիթը բաց չթողեց ռուսական լսարանին հաճոյանալու համար, մատնացույց անելով, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենառուսախոս երկիրն է», մինչդեռ Հայաստանը «հայտնի է, թե ուր է գնում»՝ իր սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք ստեղծելով: Այսպիսով, քաջատեղյակ լինելով, որ Արևմուտքը չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, Ալիևը բացահայտ կերպով ձգտում է վերջնական սեպ խրել Երևանի և Մոսկվայի միջև, որպեսզի դեռևս գոյություն ունեցող երկկողմ դաշնակցային հարաբերությունները և ՀԱՊԿ-ը որևէ կերպ խոչընդոտ չդառնան Հայաստանի հանդեպ ապագա ոտնձգությունների համար: Ներկայիս իրավիճակում միայն դաշնակիցների և դաշինքների միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անձեռնմխելիությունը: Բնականաբար, կուտակվել են շատ լեգիտիմ հարցեր, սակայն գլոբալ և տարածաշրջանային իրավիճակը սրընթաց փոփոխությունների գործընթացում է, որն ընձեռում է նաև հնարավորություններ: Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է: Երևանի գերխնդիրն է՝ ճշգրիտ իրատեսական հաշվարկների և ոչ թե «արժեքային» պատրանքների վրա ապահովել համադրվող և համընկնող շահեր ունեցող դաշնակիցների արդյունավետ փոխգործակցությունը»:

Երրորդ. Ալիևը պահանջների/վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ: Յուրաքանչյուր երկրի բանակցային սակարկությունների կարողությունը կախված է այն տարբերակներից, որոնք ենթադրվում է, որ նա ունի: Դրանցից զրկվելը հեշտացնում է հակառակորդի ծրագրերը և նեղացնում Realpolitik-ի կիրառողների հաշվարկները: Հայաստանի ճակատագրական սխալ և անհեռատես հրաժարումն Արցախի հիմնախնդրի արծարծումից արմատապես խարխլեց մեր դիվանագիտության պաշտպանական բնագծերը, փոխարենը գրգռելով հակառակորդի պահանջատիրական ախորժակը: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցն օրակարգ վերադարձնելու հարցը ավելի քան հրատապ է: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմնվելով միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների և առանձին պետությունների ընդունած հայտարարությունների ու բանաձևերի վրա՝ պետք է գործադրել համակարգված ջանքեր, որպեսզի ամրագրվի 2020-2023թթ. Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության և էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կոնսենսուսը: Դրան զուգահեռ, տարբեր երկրներում և միջազգային ատյաններում անհրաժեշտ է ձեռնարկել Արցախի բարեկամների խմբերի վերականգնումն ու նորերի ստեղծումը, ինչը լրացուցիչ և կարևոր ազդանշան կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ: Հայկական Սփյուռքի և արտերկրում մեր բարեկամների նախաձեռնությամբ կարևոր մայրաքաղաքներում հարկավոր է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ և հրապարակումներ Արցախի վերաբերյալ: Չափազանց կարևոր է երաշխավորել նման միջոցառումներին արցախցի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը վերջերս խոչընդոտվում է մի շարք դեսպանությունների կողմից մուտքի արտոնագրերի մերժման հետևանքով: Վերը նշված առաջարկների կենսագործումը լրջորեն կզսպի Ադրբեջանին դիվանագիտական ճակատում:

Եվ վերջինը. Ալիևն իր հարցազրույցում երեսպաշտորեն նշել է, թե «խաղաղությունը հանրային կոնսենսուսի արդյունք է, իսկ վերքերը դեռ չեն սպիացել, հետևաբար անհրաժեշտ է երկխոսություն»: Վերջերս ինչպես Եվրախորհրդարանը, այնպես էլ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հանդես են եկել նման առաջարկով: Անհրաժեշտ է այս միտումը տարածել այլ երկրներում: Պետք է նպաստել երկխոսության հաստատմանը առանց սահմանափակումների: Գուցեև վերջին տարիներին արևը փայլում է Ադրբեջանի վրա, բայց նույն ադրբեջանցիները և նրանց հովանավորները գիտակցում են, որ միշտ այդպես չի լինելու: Տևական և կայուն խաղաղությունը պետք է արդար լինի, հակառակ դեպքում խոսքն ընդամենը միջպատերազմյան նոր և անցողիկ զինադադարի մասին է: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանը կարոտ է իրական խաղաղության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասին
Ամենադիտված