Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնությունը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, ԱՄՆ-ի և Կատարի կողմից պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ հղում անելով հայտարարությանը, գրում է Euromedia24-ը։
Ըստ այդմ՝ համաձայնագրի հաստատման համար կհրավիրվի անվտանգության նախարարների կաբինետ, ապա կանցկացվի կառավարության նիստ։ Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 18-ին։
Նշվում է, որ քվեարկության հետաձգման պատճառով գործարքի շրջանակներում առաջին երեք պատանդների ազատ արձակումը հետաձգվելու է հունվարի 20-ին։ Որպես ձգձգման պատճառ նշվել են ՀԱՄԱՍ-ի հետ տարաձայնությունները, որոնք ծագել են բանակցությունների ավարտին։
Իսրայելական Walla լրատվական պորտալը հայտնել է, որ Նեթանյահուն տեղեկացվել է, որ հունվարի 16-ի երեկոյան Դոհայում բանակցող թիմը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)