Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանի նախագահը հանդիպում է ծրագրել Վլադիմիր Պուտինի հետ։ Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է 2001 թվականին՝ Մոսկվայում։
Նոր համաձայնագիրը կընդգրկի հարցերի ավելի լայն շրջանակ և ուղղված է Ռուսաստանի ու Իրանի համագործակցության ամրապնդմանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)