Թրամփը նոր նշանակումներ է արել
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թրոյ Մայնկեին առաջադրել է որպես ռազմաօդային ուժերի քարտուղարի իր թեկնածու։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը Մայնկեին անվանել է հայրենասեր և վետերան, ով հասկանում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առջև ծառացած ռազմավարական մարտահրավերները:
«Նրա փորձն ու նվիրվածությունը մեր երկրին նրան կդարձնեն կարկառուն առաջնորդ»,- նշել է քաղաքական գործիչը։
Մինչ այս Մայնիկը առանցքային պաշտոններ էր զբաղեցնում Պենտագոնում և ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Մասնավորապես, նա ղեկավարել է զենքի արդիականացման ծրագրերը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան