«Ամեն ինչ լավ է». Հարավային Կորեայի նախագահ
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, ով գտնվում է բանտում, ասել է, որ իր մոտ «ամեն ինչ լավ է»: Նամակի բովանդակությունը ներկայացրել է փաստաբան Յուն Գապ Գյունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Յուն Գապ Գյունը նշել է, որ նամակը կալանավայրից փոխանցվել է փաստաբանների միջոցով։
«Չնայած կան փոքր անհարմարություններ, բայց մեկուսարանում ես լավ եմ», - ասել է Յուն Սեոկ Յոլը:
Նա բացատրել է, որ հավաքվել է այն բանից հետո, երբ վերընթերցել է իր նախկին ուղերձները համաքաղաքացիներին ազգային տոներին և հետահայաց գնահատելով, թե ինչպես է վարել պետական գործերը:
Յուն Սեոկ Յոլը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր դուրս են եկել «սառը փողոցներ»՝ աջակցելու երկրին իրենց «բուռն հայրենասիրության համար»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)