Այլ ուժերի առկայությունը տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում. Իրանի նախագահ
Աշխարհ
Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն վատթարացնել և ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Մեր գերագույն առաջնորդը և ես կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև համաձայնագրերի միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ են։
Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։ Այսօրվա բանակցություններից հետո Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան