ՀԱՄԱՍ-ը հայտարարել է հրադադարի շուրջ Իսրայելի հետ բոլոր տարաձայնությունների լուծման մասին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի և զինադադարի վերաբերյալ բոլոր տարաձայնությունների լուծման մասին։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Միջնորդների ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան վերացվել են բոլոր խոչընդոտները, որոնք առաջացել էին Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագիրը չկատարելու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը շուտով կհրապարակի պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք գործարքի առաջին փուլում ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան