Հայտնի է G20-ի արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը և վայրը
Աշխարհ
G20-ի արտգործնախարարների հանդիպումը կկայանա 2025 թվականի փետրվարի 20-21-ը՝ Յոհանեսբուրգում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Մարատ Բերդիևը։
«Հարավաֆրիկյան նախագահությունը պաշտոնապես հայտարարել է G20-ի արտգործնախարարների առաջին հանդիպման անցկացման մասին իր հովանու ներքո։ Միջոցառումը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ փետրվարի 20-21-ը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
G20-ը (Քսան հոգուց բաղկացած խումբ) ներառում է 19 երկիր՝ Ռուսաստան, Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Ճապոնիա, ինչպես նաև Եվրամիություն և Աֆրիկյան միություն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպացի առաջնորդները սկսել են խուսափել նրա հետ շփվելուց Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ