Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Գազայի հրադադարի հաստատմանը
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագրին, հայտնում են իսրայելական Walla և i24 հրատարակությունները՝ հղում անելով աղբյուրներին։
Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 24 կողմ ութ դեմ, հայտնում է i24-ը։
Վալլայի խոսքով՝ աջերը դեմ են քվեարկել, սակայն մեծամասնությունը եղել է Լիկուդի և ծայրահեղ ուղղափառ նախարարներից։
Իսրայելը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է համաձայնագրի խախտման դեպքում ռազմական գործողություններին վերադառնալու իրավունքի երաշխիքներ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ Թրամփը որոշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո շարունակվելու են նախկինում կասեցված որոշ զինատեսակների մատակարարումները Իսրայել։
Հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից և ներառում է խմբավորման կողմից պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը պաղեստինցի գերիների դիմաց:
