Իսրայելը հրապարակել է ազատ արձակվող բանտարկյալների ցուցակը
Աշխարհ
Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է պաղեստինցի բանտարկյալների նոր ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ նոր ցուցակը, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի համաձայնագիրը, ներառել է ավելի քան 700 պաղեստինցի բանտարկյալների անուններ, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար պատիժ կրողներ։ Ցուցակում ընդգրկված են նաև ՀԱՄԱՍ և Իսլամական ջիհադ արմատական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև Պաղեստինյան քաղաքական ՖԱԹՀ կազմակերպության անդամները, որը մեծ դեր է խաղում Հորդանան գետի արևմտյան ափում։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գազայի համաձայնագրի շրջանակներում բանտարկյալների առաջին խմբաքանակը ազատ կարձակվի հունվարի 19-ին՝ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 16:00-ին:
