Լուկաշենկոն ներում է շնորհել դատապարտված ավելի քան 20 մարդու
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ծայրահեղական հանցագործություններ կատարած 23 մարդու։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս որոշումն ընդունվել է հումանիզմի սկզբունքներից ելնելով, ներվածներին հնարավորություն է տրվում վերադառնալ բնականոն կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նրանք բոլորը ներման խնդրագրեր են գրել, ընդունել են իրենց մեղքը և զղջացել։ Համաներում է շնորհվել 3 կնոջ և 20 տղամարդու, այդ թվում՝ 50 տարեկանից բարձր 13 անձ, 14-ը՝ քրոնիկ հիվանդություններով, 12-ը՝ երեխաներ։ ՆԳՆ-ն «հսկողություն է ապահովելու նրանց օրինապաշտ վարքագծի նկատմամբ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)