Նորանշանակ դատավորներ
Իրավունք
«Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով 11 նոր դատավորներ են նշանակվել: Դրանց մեջ հետաքրքիր անուններ կան՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի որդին՝ Էդուարդ Ամալյանը, ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը, և նախագահի թիկնազորի պետ «Կրակեմ Հրաչի» որդին՝ Դավիթ Հարությունյանը: Մի քանի գործող դատավորներ էլ առաջխաղացում են ունեցել՝ ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվելով վերաքննիչ ատյան: Օրինակ՝ Կենտրոն, Նորք-Մարաշի դատավոր Գագիկ Ավետիսյանը, որը հոկտեմբերի 27-ի գործով մեղադրողների խմբում էր, ապա մարտի 1-ի գործերն էր քննում»,- գրում է Հրապարակ օրաթերթը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում