ՀԱՄԱՍ–ն Իսրայելին է հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն կիրակի օրը
Աշխարհ
Իսրայելը ստացել է պատանդների ցուցակը, որոնց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ազատ արձակի գործարքի առաջին փուլում, կիրակի ՌԻԱ Նովոստիին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Ցուցակը ստացվել է մի քանի րոպե առաջ»,- պատասխանել է Գենդելմանը ցուցակի ստացման մասին հարցին։
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին։ Կողմերը նաև հայտարարել են ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու իրենց ցանկության մասին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)