Սիրիան երեք մասի բաժանելու ծրագրեր են եղել․ Էրդողան
Աշխարհ
Սիրիան երեք մասի բաժանելու ծրագրեր են եղել, սակայն այդ ծրագրերը խափանվեցին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Անկարան բարձր է գնահատում Սիրիայի նոր իշխանությունների ջանքերը՝ երկրի քաղաքական ու տարածքային ամբողջականությունն ապահովելու ուղղությամբ։
Էրդողանը չի հստակեցրել, թե ով է նման պլաններ մշակել։
Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ Անկարան ողջունում է սիրիացի փախստականների կամավոր վերադարձն իրենց հայրենիք, սակայն ձեռնպահ է մնում Սիրիայի քաղաքացիներին վերադառնալ ստիպելուց։
