ՀԱՄԱՍ-ը հաստատել է Գազայում հրադադարի ռեժիմի մեկնարկը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի մեկնարկը։ Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շարժումը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է մնում համաձայնագրի պայմաններին:
«Մենք հաստատում ենք, որ կատարում ենք կնքված համաձայնագրի պայմանները»,- ասվում է հրապարակման մեջ։
ՀԱՄԱՍ-ը նշում է, որ այս կերպ շարժումը «ստիպել է Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ռազմական գործողությունները շարունակելու փորձերին»։
Նրանք հավելել են, որ հունվարի 19-ից պաղեստինցի բանտարկյալները «կսկսեն ազատ արձակվել»։
